Լրահոս

Ջանք չի խնայվելու Արցախում արժանապատիվ և բարեկեցիկ կյանքի պայմաններ ստեղծելու համար․ Նիկոլ Փաշինյան

Ազգային ժողովում Կառավարության ծրագրի քննարկման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Արցախի հետպատերազմական վերականգնումը, տնտեսական կյանքի աշխուժացումը, սոցիալ-տնտեսական խնդիրների լուծումը, մշակութային ու կրոնական խնդիրների լուծումը լինելու է կառավարության ուշադրության կենտրոնում։ Ջանք չի խնայվելու Արցախում արժանապատիվ և բարեկեցիկ կյանքի պայմաններ ստեղծելու համար։

Այս նպատակներին կառավարությունը հասնելու է Արցախի իշխանությունների հետ համագործակցության խորացման, ինչպես նաև Արցախի հետ գործակցության նոր ձևաչափերի ստեղծման միջոցով։ Դեռևս նոյեմբերի 18-ին ներկայացված ճանապարհային քարտեզով Արցախի վերաբերյալ նախատեսվախ բոլոր ծրագրերը լինելու են շարունակական։

2020 թ․ սեպտեմբերից սկսած մինչև օրս բնակչության սպառած էլեկտրաէներգիայի, գազի, հեռախոսակապի ծախսը ամբողջությամբ ֆինանսավորելու համար 2020 և 2021 թթ․ ընթացքում օետական բյուջեից նվիրաբերվել է 7.4 մլրդ դրամ, Արցախի հանրապետության ենթակառուցվածքային շինարարական աշխատանքները ֆինանսավորելու համար նվիրաբերվել է 1 մլրդ դրամ, պետական հատվածի աշխատակիցների աշխատավարձերը, կենսաթոշակներն ու նպաստները վճարելու, առողջապահական ծախսերը ֆինանսավորելու համար ՀՀ 2020 և 2021 թթ․ պետական բյուջեից Արցախի կառավարությանը տրամադրվել է 18 մլրդ դրամից ավելի բյուջետային վարկ։ Արցախում հաշվառված յուրաքանչյուր քաղաքացու, այդ թում՝ երեխաների, ինչպես նաև Արցախում չհաշվառված, բայց փաստացի բնակվող անձանց տրամադրվել է 68 հազար դրամի միանվագ օգնություն, Հայաստանում անշարժ գույք չունենալու դեպքում՝ տրամադրվել է հավելյալ 15000 դրամ աջակցություն։ Մինչև օրս աջակցություն է ստացել 100 հազարից ավել քաղաքացի, ընդհանուր վճարվել է 7.3 մլրդ դրամի գումար։

Թիվ 1

Recent Posts

Թուրքիայում Արթուր Դավթյանը դուրս է եկել եզրափակիչ

Թուրքիայի Անթալիա քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլի մրցաշարում Օլիմպիական խաղերի արծաթե…

23 minutes ago

Նոր պատերազմը կանխելու իմ տեսլականը. Էդմոն Մարուքյան

https://youtube.com/watch?v=y-d4XZLOIJ8&si=eGPLcpRZXx2WKvVU

33 minutes ago

ՄԱԿ-ի խաղաղապահների տարբերակը չի դիտարկվում

ՄԱԿ-ը չի կարող ապահովել Ուկրաինայի անվտանգությունը, ուստի խաղաղապահների հետ կապված այս տարբերակը չի դիտարկվում։ Այս…

51 minutes ago

Fastex-ը՝ Հայաստանի համալսարաններում. Future Economy Summit

Fastex-ը Future Economy Summit-ի շրջանակում հայտարարել է 20,000 FTN-ին համարժեք ՀՀ դրամ մրցանակային ֆոնդով մրցույթի…

1 hour ago

Միջազգային օլիմպիական կոմիտեի նոր ղեկավար է ընտրվել Քիրստի Քովենտրին

Միջազգային օլիմպիական կոմիտեի նոր ղեկավար է ընտրվել Քիրստի Քովենտրին։ Նա բազմակի օլիմպիական չեմպիոն է և…

1 hour ago

Մաքգրեգորը ուզում է դառնալ Իռլանդիայի հաջորդ նախագահը

UFC-ի երկու քաշային կարգերում նախկին չեմպիոն, իռլանդացի Քոնոր Մաքգրեգորը մտադիր է դառնալ Իռլանդիայի հաջորդ նախագահը:…

2 hours ago