Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն այսօր հանդիպել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին: Մարզպետը, պատասխանելով դեսպանի հարցերին, ներկայացրել է Տավուշի մարզը, վերջին շրջանում մարզում իրականացված աշխատանքները, զարգացման հնարավորություններն ու հեռանկարները: Մարզպետն անդրադարձել է նաև մարզում տուրիզմի զարգացմանը, գյուղատնտեսությանը, արդյունաբերությանը:
Հանդիպման ըթացքում քննարկվել են նաև համագործակցության հնարավոր ուղիները: Դեսպան Լին Թրեյսին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, նշել, որ ուրախ է ծանոթանալու այն տեսլականին, որը հնարավորություն կտա աջակցել մարզի զարգացմանը։Հանդիպման վերջում հյուրերը փոխանակվել են հուշանվերներով: