Թուրք լրագրող Մուստաֆա Քարթօղլուն ներկայացրել է, թե ինչպիսի իրավիճակում է հայտնվել Թուրքիան ամերիկյան F-35 նոր սերնդի կործանիչների հետ կապված։
Թուրքիան և ԱՄՆ-ն պայմանագիր էին ստորագրել այդ կործանիչների մատակարարման վերաբերյալ, սակայն ռուս-թուրքական գործարքը ռուսական S-400 ՀՕՊ համակարգերի վերաբերյալ խնդիրներ առաջացրեց թուրք-ամերիկյան հարաբերություններում, որի հետևանքով Թուրքիան դուրս թողնվեց կործանիչների արտադրության ծրագրից։ Ի դեպ Թուրքիան, որպես այդ ծրագրի անդամ, դեռևս արտադրում է որոշ պահեստամասեր ամերիկյան նոր սերնդի կործանիչների համար։
Ավելին՝ այստեղ