fip.am | Կառավարության օգոստոսի 27-ի նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Սյունիքի մարզում տեղի ունեցող իրադարձություններին, նշել էր, որ ադրբեջանական զինված ուժերի կողմից միջպետական ճանապարհի փակումը հակասում է նախկինում ձեռք բերված պայմանավորվածություններին՝ իր խոսքում օգտագործելով Էյվազլի և Չայզամի տեղանունները։
«Առաջացավ արդեն հայտնի իրադրությունը, երբ Ադրբեջանն Էյվազլիի և Չայզամիի հատվածներում փակել է Սյունիքի մարզի հարավային հատվածներ տանող հիմնական ճանապարհը։ Այս գործողությունը հակասում է 2020 թ. դեկտեմբերին ձեռք բերված պայմանավորվածություններին, և ես հույս ունեմ, որ իրավիճակը րոպե առաջ կկարգավորվի»,- ասել էր Փաշինյանը։
Վարչապետի այս ելույթում օգտագործված ադրբեջանական անվանումները վրդովմունք առաջացրին համացանցի հայկական տիրույթում, իսկ լրատվականները «մեղադրեցին» վարչապետին հայկական գյուղերի անվանումների փոխարեն ադրբեջանական տեղանուններն օգտագործելու մեջ։
Yerevan.Today, 7or.am, politik.am, Antifake.am, hayeli.am կայքերը և մի շարք օգտատերեր գրեցին անգամ, որ Փաշինյանն ադրբեջանական գյուղերի տեղանուններն օգտագործել է Կարմրաքար և Շուռնուխ գյուղերի անվանումների փոխարեն։
Մյուս դեպքերում Hraparak.am, Radio Aurora, Mamul.am կայքերը գրում էին, որ վարչապետ Փաշինյանն ադրբեջանական տեղանուններով է անվանել Որոտան և Նոր Առաջաձոր համայնքները։
Քննարկման առարկա չդարձնելով այն, թե ինչով էր պայմանավորված կամ ինչքանով էր ճիշտ վարչապետի կողմից ադրբեջանական տեղանունների օգտագործումը, «Փաստերի ստուգման հարթակը» փորձեց պարզել, թե որքանով են հավաստի մամուլում տեղ գտած պնդումները։
Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուրում։