

Երբ հայկական ատոմակայանում, «ՊՆՎ-2021»-ի շրջանակներում, բոլորովին վերջերս ավարտվեցին թրծաթողման աշխատանքները եւ արձանագրվեց, որ էներգաբլոկի «սիրտը»՝ ռեակտորի իրանը ստուգված է ու նախնական հաշվետվությամբ որեւէ խնդիր չկա, ճիշտ նույն օրերին ՀԱԷԿ-ում աշխատանքային կարեւոր մի հանդիպում կայացավ։ Խոսքը վերաբերում է թիվ 2 էներգաբլոկի շահագործման ժամկետի՝ արդեն կրկնակի երկարացմանը։
Սրա մասին «ՀՀ»-ն առիթով շեշտել է՝ նշելով, որ ատոմային ոլորտի մեր միջազգային գործընկերները որեւէ խնդիր չեն տեսել այն հարցում, որ ստուգումների գոհացուցիչ արդյունքների պարագայում կարող ենք արդեն մտածել կրկնակի երկարացման մասին՝ մինչեւ 2036 թ.։
Եվ, ահա, այդ նպատակով կազմավորված աշխատանքային խմբում հայկական կողմից ներառված են «ՀԱԷԿ» ՓԲԸ-ի, Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի, «Հայատոմ ԳՀԻ»-ի եւ «ՄՌԱ ԳՏԿ»-ի, իսկ ռուսական կողմից՝ «Ռոսատոմ սերվիսի», «Ռոսէներգատոմ կոնցեռնի», «Հիդրոպրեսի», «Ատոմէներգոպրոյեկտի» եւ «Կուրչատովյան ինստիտուտի» ներկայացուցիչները։
Նրանք քննարկել են Հայկական ԱԷԿ-ի մշակած հայեցակարգի նախագիծը։ Դիտարկվել են կայանի շահագործման ժամկետի կրկնակի երկարացման հայեցակարգի նախագծում «ՀԱԷԿ» ՓԲԸ-ի առաջարկած միջոցառումներն ու մոտեցումները, ինչպես նաեւ Ռուսաստանի Դաշնությունում ՋՋԷՌ-440 տիպի ռեակտորներով ԱԷԿ-ների էներգաբլոկների շահագործման ժամկետի կրկնակի երկարացման ընթացքում կիրառված մոտեցումները, արդիականացման իրականացված միջոցառումները, ինչպեսեւ՝ կրկնակի երկարացման դեպքում առաջացող խնդիրները:
Հայեցակարգը դեռ կքննարկվի, աշխատանքային հանդիպումները կշարունակվեն, կորոշվեն հետագա քայլերը։ Բայց, ինչպես տեսնում ենք, ատոմային ոլորտում մեր հիմնական գործընկերներից Ռուսաստանն արդեն այդ կրկնակի երկարացման փորձն ունի, եւ մեր ԱԷԿ-ն էլ ունի դա կիրառելու բոլոր նախադրյալները։
Ինչպես «ՀՀ»-ի հետ զրույցում տեղեկացրեց «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ-ՀԱԷԿ-ի տնօրեն Մովսես Վարդանյանը, համատեղ աշխատանքային խմբի հանդիպումները կլինեն շարունակական եւ կուղղվեն կոնկրետ թեմատիկ հարցերի քննարկմանը. «Մեր մշակած այս նախնական փաստաթուղթը փոխանցել ենք բոլոր շահագրգիռ ընկերություններին, Ռուսաստանից մի քանի ընկերությունների։ Հիմա բոլորն ուսումնասիրում են մեր առաջարկը։ Նախնական արձագանքը դրական էր։ Եվ ռուսական կողմը շահագրգռված է, որ ՀԱԷԿ-ը շարունակի աշխատանքը։ Նա ոչ մի տեխնիկական խոչընդոտ չի տեսնում»։
Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…
Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…
Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…
Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…