Լրահոս 24/7

ԱԺ-ում փակ նիստ կանցկացվի Գորիս-Կապան ճանապարհին ստեղծված իրավիճակի հարցով

Գորիս-Կապան ճանապարհին ստեղծված իրավիճակի հարցով Ազգային ժողովում փակ նիստ անցկացնելու պայմանավորվածություն է ձեռք բերվել։ 

Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։

«Երեկ «Հայաստան» խմբակցության անունից գրություն ենք ուղարկել և առաջարկել, որ նիստին ներկա գտնվեն առաջին դեմքերի մակարդակով։ Շատ կարևոր է, որ լիարժեք տեղեկատվություն ստանանք»,- հավելեց Մինասյանը։

Արծվիկ Մինասյանը նշեց, որ հնարավոր է` քննարկմանը պետական գաղտնիքի տարրեր լինեն, հետևաբար պատրաստ են նաև փակ քննարկման։

«Գլխավոր խնդիրն այն է, որ երկրի առջև ծառացած այս մարտահրավերները կարողանանք լուծել։ Բոլոր ուղղություններով անելիքներ կան։ Ամենապարզ օրինակն այն է, որ այսօր խախտվել է ՀՀ ինքնիշխանությունը։ Ըստ էության, այդ տարածքում կորցրել ենք ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը խախտված է և այդ հարցով պետք է քրեական գործ հարուցված լինի։ Սպասում ենք, որ գլխավոր դատախազը պետք է պատասխանի բոլոր հարցերին»,-նշեց Արծվիկ Մինասյանը։

Պատգամավորը հավելեց նաև, որ ԱԳՆ-ից պետք է տեղեկանան` արդյոք իրանական կողմի հետ անհրաժեշտ աշխատանքներ տարվում են, թե ոչ կամ միջազգային հարթակներում ինչ գործընթացներ են իրականացվում։

«ԱԺ ղեկավարության հետ քննարկման արդյունքում որոշվել է, որ լինելու է փակ քննարկում։ Իրենք ձգտելու են, որ առաջին դեմքերն անպայման ներկա լինեն, որովհետև մի մասը Հայաստանում չեն, բայց ակնկալում ենք, որ կհասցնեն և կգան։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ դա պետք է հնարավորինս արագ կազմակերպվի։ Դա կա՛մ այսօր, կա՛մ վաղն է լինելու»,-եզրափակեց Մինասյանը։

Ազգային անվտանգության ծառայության տարածած հաղորդագրության համաձայն՝ ԳորիսԿապան միջպետական ճանապարհի Որոտան բնակավայրի մոտ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Էյվազլի բնակավայրի հատվածումԱդրբեջանի Հանրապետության ոստիկանության կողմից իրականացվում է իրանական պետհամարանիշներով բեռնատարների վարորդների ու բեռի փաստաթղթերի ստուգում։

ԱԱԾն հայտնում էոր Ադրբեջանի ոստիկանությունը իրանական բեռնատարների ստուգումը իրականացնում է սեպտեմբերի 12-ի ժամը 12։00-ից սկսած։

Թիվ 1

Recent Posts

Իրանը պաշտոնական ազդանշան է ուղարկում ոչ միայն ՄԱԿ-ին, այլև տարածաշրջանի բոլոր երկրներին․ Զաքարյան

ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․ «Ըստ «The New York Times»-ի պենտագոնյան աղբյուրի,…

16 minutes ago

Ռուբեն Վարդանյանը ձայնային հաղորդագրություն է թողել Բաքվի դաժան «դատավճռից» հետո

Դատավճռից հետո ընտանիքի հետ կայացած հեռախոսազրույցի ժամանակ Ռուբեն Վարդանյանը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր…

54 minutes ago

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

20 hours ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

21 hours ago

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…

21 hours ago

Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ

Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…

21 hours ago