

-Հայաստանի կառավարությունն անում է հնարավոր ամեն բան հայ ռազմագերիներին հայրենիք վերադարձնելու համար,- Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Հայաստան» դաշինքի պատգամավոր Էլինար Վարդանյանի հարցին:
«Գործնականում, ՀՀ որևէ ներկայացուցիչ որևէ միջազգային հանդիպում չի ունենում, որտեղ առանցքում չլինի գերիների ու անհետ կորածների թեման՝ խորհրդարանական հարթակներից սկսած, կառավարության հարթակներով ավարտած: Այն, ինչ հնարավոր է անել, արվում է, բայց այդ արվող աշխատանքն այն թեման չէ, որը պետք է քննարկել ամբիոնից»,- ասաց Փաշինյանը:
Նա փաստեց, որ այդ աշխատանքը չի կարող գոհացուցիչ լինել այնքան ժամանակ, քանի դեռ բոլոր հայ ռազմագերիները տուն չեն վերադարձել: «Ես էլ եմ Հայաստանի Հանրապետության քաղաքացի և գուցե ամենադժգոհ քաղաքացին եմ այդ աշխատանքում մեր ձեռք բերած արդյունքներից»,- նշեց ՀՀ վարչապետը:
ՀՀ կառավարությունից հայտնում են․ 2025թ. Հայաստանի Համախառն ներքին արդյունքն (ՀՆԱ) ընթացիկ գներով կազմել է 11…
Առողջապահության նախարարությունից հայտնում են․ «Հայաստանի բժշկական հաստատությունների միություն» ՀԿ-ի ընդլայնված կազմի հետ նախարար Անահիտ Ավանեսյանի…
ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․ «Ըստ «The New York Times»-ի պենտագոնյան աղբյուրի,…
Դատավճռից հետո ընտանիքի հետ կայացած հեռախոսազրույցի ժամանակ Ռուբեն Վարդանյանը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր…
Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…
Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…