Uncategorized @hy
16.09.2021

Սերժ Սարգսյանը 16 անգամ պետական ինքնաթիռով մեկնել է Բադեն Բադեն. նա Բադեն Բադեն է մեկնել նաև 2016 թվականի ապրիլի 5 ին. fip.am

Սերժ Սարգսյանը 16 անգամ պետական ինքնաթիռով մեկնել է Բադեն Բադեն. նա Բադեն Բադեն է մեկնել նաև 2016 թվականի ապրիլի 5 ին. fip.am

Տարիներ շարունակ խոսվել է Սերժ Սարգսյանի՝ Բադեն-Բադեն քաղաքում «վոյաժների» ու ծախսված հազարավոր դոլարների մասին։ FIP.am-ը պարզել է, թե քանի անգամ է Սարգսյանը պետության հաշվին եղել Բադեն-Բադենում, ինչպես է օգտագործվել նախագահական օդանավը նրա կառավարման տարիներին։ Պարզվում է՝ Սարգսյանը Բադեն-Բադեն է մեկնել անգամ Ապրիլյան պատերազմի օրերին։  

Ազգային ժողովի օգոստոսի 25-ի նիստին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը, անդրադառնալով նախկին իշխանությունների կողմից կոռուպցիոն դրսևորումներին, հիշատակեց նաև երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին՝ պնդելով, թե վերջինս 100 մլն դոլար է տանուլ տվել Բադեն-Բադեն քաղաքում գտնվող խաղատանը։

«Բոլորդ լավ գիտեք՝ երրորդ նախագահը 100 մլն դոլարից ավելի կազինոներում կրվել ա, նույն Բադեն-Բադենում»-, հայտարարեց Սուքիասյանը։

Հաջորդ օրը Սուքիասյանը լրագրողների հետ ճեպազրույցում ոչ միայն վերահաստատեց իր ելույթում արված պնդումները, այլև հայտնեց նոր մանրամասներ. «Մեր պետական օդանավը եկել է համապատասխան տեղից, որտեղ կազինո կա, էստեղից գումարները մեշոկներով տարել են, որ վճարեն: Կարող ես խաղալ, հետո վճարել»:

Սարգսյանին՝ Գերմանիայի Բադեն-Բադեն քաղաքում միլիոններ վատնելու մեջ բազմաթիվ անգամներ մեղադրել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Հարկ է նաև նշել, որ 2021 թ. արտահերթ ընտրություններից առաջ, պատասխանելով այս մեղադրանքներին, Սարգսյանը չէր հերքել իր՝ Բադենում լինելը, բայց և նշել էր, որ այն առողջարանային և մշակութային քաղաք է, իսկ նա մշտապես շրջանցել է այն փողոցները, որտեղ խաղատներ կան։

Սկսած 2008 թվականից՝ Սերժ Սարգսյանն ամեն տարի, իսկ ընդհանուր՝ ավելի քան 16 անգամ կառավարական օդանավով թռիչք է կատարել դեպի գերմանական Բադեն-Բադեն/Կարլսռուհե քաղաքների օդանավակայան։

Հարկ է նշել, որ չնայած տրամադրած տվյալների մի մասում որպես ժամանման քաղաք նշված է «Բադեն», մյուսներում՝ «Բադեն-Բադեն», իսկ որոշ դեպքերում նաև «Կարլսռուhե», սակայն ուսումնասիրելով այդ թռիչքների ժամանակագրությունը և համադրելով համացանցում եղած լուսանկարները՝ պարզ է դառնում, որ բոլոր դեպքերում խոսքը Գերմանիայի Բադեն տարածաշրջանում Բադեն-Բադեն և Կարլսռուհե քաղաքների միջև գտնվող Կարլսռուհե/Բադեն-Բադեն (Flughafen Karlsruhe/Baden-Baden) օդանավակայանի մասին է:

Այսպես, առաջին անգամ նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանն իր հանգստի համար Հայաստանի հարկատուների հաշվին պետական օդանավը օգտագործել է 2008 թ. օգոստոսին՝ Բադեն-Բադեն մեկնելու համար։ Համաձայն նախագահի պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության՝ նախագահը երկշաբաթյա արձակուրդ էր մեկնել օգոստոսի 4-ին։ Նշված էր, որ Սարգսյանը երկու օր կանցկացնի Եվրոպայում, ինչից հետո կմեկնի Պեկին՝ պաշտոնական հանդիպման։

Թռիչքը, սակայն, իրականում տեղի էր ունեցել հայտարարությունից մեկ օր առաջ։ Օգոստոսի 3-ին EK-RA01 գրանցման համարով հայկական կառավարական օդանավը գերմանացի լուսանկարչի կողմից նկատվել էր առողջարաններով և խաղատներով հայտնի գերմանական Բադեն-Բադեն/Կարլսռուհե քաղաքների օդանավակայանում վայրէջք կատարելիս։

Երկու օր անց՝ օգոստոսի 5-ին, մեկ այլ լուսանկարիչ կրկին ֆիքսել էր հայկական օդանավը նույն օդանավակայանում՝ հայտնելով, որ Հայաստանի նախագահը այնտեղ է մնացել 3 օր։

Հատկանշական է, որ Քաղավիացիայի կոմիտեի տրամադրած ցուցակում առկա չէ այս թռիչքը, ինչպես որ բացակայում են հաջորդ տարվա՝ 2009-ի օգոստոսին նախագահի արտերկրյա արձակուրդի թռիչքի տվյալները:

Համաձայն պաշտոնական հաղորդագրության՝ նախագահն արձակուրդ էր մեկնել 2009 թ. օգոստոսի 11-ին, իսկ արդեն օգոստոսի 15-ին կառավարական օդանավը ֆիքսել էին Բադեն-Բադեն և Կարլսռուհե քաղաքների օդանավակայանում։ Թե որքա՞ն է այնտեղ մնացել Սարգսյանը՝ հայտնի չէ։

Նույն տարում՝ չորս ամիս անց, Սարգսյանը, օգտագործելով պաշտոնական հանդիպման առիթը, կրկին թռել է Բադեն։ Մյունխենում 2009 թ. նոյեմբերի 22-ին պլանավորված էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Սերժ Սարգսյանի հանդիպումը՝ Ղարաբաղյան խնդրով բանակցությունների համար։ Այս հանդիպման կազմակերպման համար նախագահը Քաղավիացիայի վարչությանը կարգադրել էր պատվիրակության համար կազմակերպել Երևան-Մյունխեն և Մյունխեն-Երևան հատուկ չվերթերը։ Ընդ որում, ըստ կարգադրության, հանդիպումից 4 օր առաջ նախապես մեկնում են միայն նախագահ Ս․ Սարգսյանը, աշխատակազմի ղեկավար Ա․Ղահրամանյանը, ՊՊԾ պետի տեղակալ Վ. Ղազարյանը (Սերժի Վաչո) և անվտանգության ևս 5 աշխատակիցներ։

Բադեն-Բադեն ամենամյա այցելությունների շրջանակում 2011 թվականը ևս բացառություն չէր։ Նախագահը մեկնել էր «կարճատև» արձակուրդի։

Հուլիսի 30-ին նախագահական օդանավը մեկնել էր Բադեն-Բադեն։ Հատկանշական է, այս դեպքում թռիչքը դեպի գերմանական այս քաղաք նախագահի համապատասխան հրամանագրում չէր թաքցվում, ինչպես նախորդ անգամ։

Սարգսյանի «կարճատև» հանգիստը գերմանական այս քաղաքում տևում է հուլիսի 30-ից մինչև օգոստոսի 11-ը և ավարտվում Կիպրոսի Լիմասոլ քաղաքում, որտեղ նախագահը ժամանել էր աշխատանքային այցով։

2012 թ. հուլիսի 26-ին մեկնարկած Մեծ Բրիտանիա պաշտոնական այցի առիթը Սարգսյանը նույնպես հաջողացրել էր օգտագործել կրկին Բադեն-Բադեն այցելելու համար։ Այսպես, նախագահը պետք է ներկա գտնվեր Լոնդոնում Օլիմպիական խաղերի բացման արարողությանը։ Պաշտոնական այցի վերջում, սակայն, պետական ինքնաթիռը ոչ թե վերադառնում է Երևան, այլ վայրէջք կատարում Բադեն-Բադեն/Կարլսռուհե օդանավակայանում։

Սակայն պատվիրակությունն ուղիղ մեկնում է ոչ թե Մյունխեն, ինչպես նշված էր հաղորդագրության մեջ, այլ Բադեն-Բադեն քաղաք, և ինքնաթիռը միայն նոյեմբերի 22-ին է նկատվում Մյունխենի օդանավակայանում։

Այսինքն՝ Ալիևի հետ հանդիպումից մի քանի օր առաջ Սարգսյանը ժամանակ է անցկացրել Բադեն-Բադենում, որտեղից էլ մեկնել է պաշտոնական հանդիպման։

Սարգսյանի հաջորդ այցը Բադեն-Բադեն կայացել է 2010 թ. հուլիսին՝ արձակուրդի ընթացքում։ Ըստ հաղորդագրության՝ Սարգսյանը հուլիսի 24-ին մեկնելու էր «կարճատև արձակուրդի», որի «միայն մի մասը» պետք է անցկացներ արտերկրում:

Սակայն ի հակառակ աշխատակազմի հաղորդագրության, Սարգսյանն արձակուրդի ողջ ընթացքում մնում է արտերկրում։ Համաձայն թռիչքների ժամանակագրության՝  կառավարական ինքնաթիռը Երևանից մեկնել է հուլիսի 24-ին և մինչև օգոստոսի 8-ը մնացել Բադեն-Բադենի օդանավակայանում։ Այս շրջանում նախագահական կայքում ևս բացակայում են նախագահի մասին մամուլի հաղորդագրությունները։

Այստեղ, սակայն, ուշագրավ է ոչ այնքան առողջարանային այս քաղաքում երկու շաբաթ գտնվելու փաստը, այլ օգոստոսի 8-ին նախագահական օդանավի «տարօրինակ» թռիչքը, որը նույն օրում Բադենից թռիչք է կատարել դեպի Երևան, հետո հետ թռել Բադեն-Բադեն և կրկին վերադարձել Երևան։ Այս փաստը ակնառու է հատկապես Խաչատուր Սուքիասյանի՝ օդանավով խաղատուն գումար տեղափոխելու հայտարարության շրջանակում, քանի որ անհասկանալի է, թե ինչ նպատակով է այս թռիչքն իրականացվել։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում

Լրահոս
Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»
17:04
Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»
Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան
16:55
Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան
Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն
16:43
Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն
Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ
16:34
Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ
Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական է դառնում․ Վարուժան Գեղամյան
16:18
Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական է դառնում․ Վարուժան Գեղամյան
Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ
16:00
Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ
​Հայաստանը պետք է դիտարկի Գազա խաղաղապահներ ուղարկելու նպատակահարմարությունը. Սոսի Թաթիկյան
15:40
​Հայաստանը պետք է դիտարկի Գազա խաղաղապահներ ուղարկելու նպատակահարմարությունը. Սոսի Թաթիկյան
Դժվարին այս պահին կանգնած ենք մեր եկեղեցու և Վեհափառի թիկունքին․ «Միասին» շարժում
15:20
Դժվարին այս պահին կանգնած ենք մեր եկեղեցու և Վեհափառի թիկունքին․ «Միասին» շարժում
Ձյուն և անձրև. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
14:39
Ձյուն և անձրև. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
Տեղեկությունը, թե իբր 2026-ի սեպտեմբերից ՀՀ-ում կփակվի 231 դպրոց, չի համապատասխանում իրականությանը
14:27
Տեղեկությունը, թե իբր 2026-ի սեպտեմբերից ՀՀ-ում կփակվի 231 դպրոց, չի համապատասխանում իրականությանը
Փողոցները, որտեղ 2024-2025 թթ. իրականացվել են նորոգման աշխատանքներ, փոսեր գրեթե չկան. Փամբուխչյան
14:12
Փողոցները, որտեղ 2024-2025 թթ. իրականացվել են նորոգման աշխատանքներ, փոսեր գրեթե չկան. Փամբուխչյան
Պեկինը Մոսկվային մեծ քանակությամբ ԱԹՍ-ներ է մատակարարում անսպասելի երկրի միջոցով. Bloomberg
13:54
Պեկինը Մոսկվային մեծ քանակությամբ ԱԹՍ-ներ է մատակարարում անսպասելի երկրի միջոցով. Bloomberg
Ինչ է պետք զիջել խաղաղության համար. Ռուբինյան
13:43
Ինչ է պետք զիջել խաղաղության համար. Ռուբինյան
Մեղրիին է վերադարձվել ընդհանուր շուրջ 3.15 հա մակերեսով 6 հողամաս
13:18
Մեղրիին է վերադարձվել ընդհանուր շուրջ 3.15 հա մակերեսով 6 հողամաս
Պատմությունը բազմիցս ցույց է տվել՝ տարածքները հնարավոր է վերադարձնել․ Մեսրոպ Առաքելյան
12:50
Պատմությունը բազմիցս ցույց է տվել՝ տարածքները հնարավոր է վերադարձնել․ Մեսրոպ Առաքելյան