Լրահոս 24/7

«Մտքերի գագաթնաժողով»-ում նախագահ Արմեն Սարգսյանը խոսել է 44-օրյա պատերազմի և հայկական բանակի զինվորների խիզախության մասին

Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Շամոնիում սեպտեմբերի 17-ին մասնակցել է ամենամյա «Մտքերի գագաթնաժողով»-ի (Summit of Minds) բացմանը եւ հանդես եկել որպես գլխավոր բանախոս։

Նախագահ Սարգսյանն իր խոսքում մասնավորապես անդրադարձել է Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմին և հայկական բանակի զինվորների խիզախությանը. «Ես մի ժողովրդի նախագահ եմ, որի զավակները նախորդ տարի պատերազմի մեջ էին՝ Ադրբեջանի հետ:

44 օր տևած պատերազմը միայն Ադրբեջանի դեմ չէր, քանի որ այդ երկիրը Թուրքիայի բացահայտ աջակցությամբ էր պատերազմում՝ նրա անօդաչու սարքերով, տեխնիկայով և այլն,- իր խոսքում ասել է նախագահ Սարգսյանը: -Երբ ես որպես նախագահ՝ պատերազմի ընթացքում և դրանից հետո պարգևատրում էի նրանց, ովքեր զոհվել էին, միայն այդ հրամանագրերն ստորագրելն իսկ արդեն ծանր էր, քանի որ յուրաքանչյուրի ետևում հերթական խզված երիտասարդ կյանքն էր ու այն ամենի նկարագրությունը, ինչ տեղի էր ունեցել այդ երիտասարդների հետ:

Նրանք մոտ 20 տարեկան էին և հերոսաբար պաշտպանել են իրենց հայրենիքը՝ կռվելով իրենց «Գողիաթի» դեմ»:Շարունակելով համարձակության ու խիզախության թեման՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ ճշմարտությունն ընդունելն ու ասելը ևս խիզախություն է պահանջում. «Ամբողջ աշխարհում շատ խնդիրներ ունենք, որովհետև քաղաքական գործիչները, կազմակերպությունները, անհատները, գործարարները, մշակութային գործիչներն ազնիվ չեն:

Մեր կյանքում՝ և՛ անձնական, և՛ քաղաքական, տեսնում ենք, որ շատերը ձևացնում են՝ ազնիվ լինելու և չստելու փոխարեն: Վախը հաղթահարելու և քաջ լինելու համար պետք է չստել, առաջին հերթին՝ չխաբել ինքդ քեզ:

Փոխարենը՝ պետք է առերեսվել իրողության հետ և գործել»:Տարբեր երկրների շուրջ 100 ներկայացուցիչ բազմակողմ քննարկում են ծավալել ժամանակակից աշխարհի մարտահրավերների ու խնդիրների, այս համատեքստում՝ համարձակության ու խիզախության մասին՝ իրենց տարբեր դրսևորումներով:

Թիվ 1

Recent Posts

Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցի մթնոլորտը բացարձակ վստահելի էր․ Պեսկով

ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի՝ երեքշաբթի կայացած հեռախոսազրույցի մթնոլորտը բացարձակ վստահելի…

26 minutes ago

Իսրայելը ՀԱՄԱՍ-ին առաջարկել է պատանդների ազատ արձակման երկփուլ ծրագիր

Իսրայելը եգիպտոսցի միջնորդների միջոցով պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժմանը ներկայացրել է Գազայի հատվածից պատանդներին ազատելու երկփուլ ծրագիր,…

2 hours ago

Ստամբուլի քաղաքապետը կալանավորվել է

Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն դատարանի որոշմամբ կալանավորվել է, հայտնում է թուրքական լրատվամիջոցները։ Ավելի վաղ Ստամբուլի…

3 hours ago

Չինաստանը կարող է խաղաղապահներ ուղարկել Ուկրաինա. աշխարհաքաղաքական խաղը մտնում է նոր փուլ

Ուկրաինայում անցկացված վերջին սոցիոլոգիական հարցումն արձանագրել է հետևյալ պատկերը՝ երկրի բնակիչների 50%-ը որևէ պայմանով պատրաստ…

19 hours ago

Ամենահարմար պահն է, որպեսզի Արցախի ԱԺ-ն հրատապ դիմի ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատին

Հայաստանի ԳԽ և Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. ԱՄՆ…

20 hours ago

Ադրբեջանը շարունակում է նոր նախապայմաններ ներկայացնել․ Միրզոյան

Բրազիլիա պաշոտանական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել այդ երկրի ամենամեծ…

20 hours ago