Լրահոս 24/7

Աստվածընկալ վանական համալիրի Սուրբ Նշան եկեղեցին ու գավիթը կվերականգնվեն

ՀՀ Արագածոտնի մարզի Հարթավան համայնքի վարչական տարածքում գտնվող Աստվածընկալ վանական համալիրի Սուրբ Նշան եկեղեցին ու գավիթը կվերականգնվեն, հուշարձանի տարածքում կիրականացվեն բարեկարգման աշխատանքներ:

Այդ աշխատանքները կիրականացվեն մեկենասության ծրագրով` ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում այսօր ստորագրված հուշագրի համաձայն:

Նախարարի տեղակալ Արա Խզմալյանը և բարերար «Նորիկ 70» ՍՊԸ տնօրեն Հրայր Ավետիսյանը ստորագրել են հուշագիր, ըստ որի՝ ընկերությունը սեփական միջոցների հաշվին կիրականացնի հուշարձանների ամրակայման, վերականգնման և բարեկարգման աշխատանքներ:

«Մեր պատմական արժեքների պահպանությունը բացառապես պետական միջոցներով իրականացնել հնարավոր չէ: Մեր բնակավայրերում գտնվող արժեքներն ունեն բազմաթիվ խնդիրներ, որոնք լուծելու համար պետք է միավորել պետական, մասնավոր և հանրային ջանքերը: Չափազանց կարևոր է, որ պատմամշակութային արժեքների պահպանության գործում պետություն-մասնավոր հատված համագործակցությունը գնալով ավելի սերտանա: Հուշարձանների պահպանության խորհուրդն ավելի խորն է, քան առանձին վերցրած մի կոթողի ամրակայումը: Սա հանրության բարոյական առողջության բարելավմանը միտված գաղափար է, երբ մարդիկ, անկախ մասնագիտությունից, զբաղեցրած դիրքից ու պաշտոնից, միավորվում են հուշարձանների պահպանության գաղափարի շուրջ` գիտակցելով դրա պատմական կարևորությունը: Սա պետք է դառնա հանրային ուղերձ, և հասարակության մեջ պետք է նաև դրական վերաբերմունք ձևավորվի մեկենասության նկատմամբ` որպես ազգանվեր գործի»,- հուշագրի ստորագրման արարողության ժամանակ նշել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:

«Կարծում եմ, որ մենք կատարում ենք ընդհանուր գործ մեր հայրենիքի և մեր սերունդների համար, որպեսզի ո՛չ այսօր, ո՛չ էլ ապագայում չմոռացվի, թե մեր ազգն ինչպիսի արժեքներ է ստեղծել»,- նշել է «Նորիկ 70» ՍՊԸ տնօրեն Հրայր Ավետիսյանը` շնորհակալություն հայտնելով նախարարությանն իրենց հետ արդյունավետ համագործակցության պատրաստակամության համար:

Համագործակցության հուշագրով հուշարձանների վերականգնման ընթացքում նախատեսվում են նաև հանրային լուսաբանման աշխատանքներ:

ՀՀ Արագածոտնի մարզի Աստվածընկալ վանական համալիրը հայ միջնադարյան ճարտարապետության նշանավոր հուշարձաններից է, գտնվում է Քասախ գետի կիրճի աջակողմյան բլրի վրա։ Կառուցվել է 4-13-րդ դարերում։ Համալիրը բաղկացած է Սուրբ Աստվածածին, Սուրբ Նշան եկեղեցիներից և գավթից: Անվանումն առաջացել է վանքում պահվող «Աստվածընկալ Սուրբ Խաչ»-ի անունից։

Թիվ 1

Recent Posts

Նախորդ տարվա համեմատ ՀՆԱ-ն աճել է 7.2%-ով

ՀՀ կառավարությունից հայտնում են․ 2025թ. Հայաստանի Համախառն ներքին արդյունքն (ՀՆԱ) ընթացիկ գներով կազմել է 11…

1 hour ago

Պահովագրության համակարգի երեք կողմից և ոչ մեկի օպտիմալ շահը չպետք է ստորադասվի․ Ավանեսյան

Առողջապահության նախարարությունից հայտնում են․ «Հայաստանի բժշկական հաստատությունների միություն» ՀԿ-ի ընդլայնված կազմի հետ նախարար Անահիտ Ավանեսյանի…

1 hour ago

Իրանը պաշտոնական ազդանշան է ուղարկում ոչ միայն ՄԱԿ-ին, այլև տարածաշրջանի բոլոր երկրներին․ Զաքարյան

ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․ «Ըստ «The New York Times»-ի պենտագոնյան աղբյուրի,…

2 hours ago

Ռուբեն Վարդանյանը ձայնային հաղորդագրություն է թողել Բաքվի դաժան «դատավճռից» հետո

Դատավճռից հետո ընտանիքի հետ կայացած հեռախոսազրույցի ժամանակ Ռուբեն Վարդանյանը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր…

3 hours ago

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

22 hours ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

22 hours ago