

Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը շնորհավորական ուղերձ է հղել Գյումրու օրվա առիթով: Մարզպետի ուղերձում ասված է.
«Սիրելի՜ գյումրեցիներ, իմ շատ սիրելի՜ համաքաղաքացիներ,
Սրտանց շնորհավորում եմ բոլորիս մեր սիրելի քաղաքի` Գյումրու օրվա առթիվ:
Այս տարի քաղաքի օրը՝ «Իմ սիրուն Գյումրի» խորագիրն է կրում, որով ևս մեկ անգամ ընդգծելու ենք մեր անկրկնելի ծննդավայրի բացառիկությունը, Գյումրուն բնորոշ համն ու հոտը, ջերմությունն ու հյուրասիրությունը։
Արվեստի, արհեստի, հումորի, թասիբի, ձգտումի քաղաք է Գյումրին, որը չսիրել չի լինի, որով չհիանալ չի լինի։ Գյումրու ամեն փողոց իր պատմությունն ունի, ամեն անկյունն` իր կոլորիտը։
Պարզ վեհության, միաժամանակ խորհրդավոր պարզության քաղաք է Գյումրին` իր պատմությամբ, հնամյա շենքերով, թաղերով, թատրոնով, լեզվով, խոսքով, ուրույն ու սուր մտքերով։
Այո՛, մեր քաղաքը շատ փորձություններով է անցել, հոգսի տակ տնքացել, բայց երբեք չի ծնկել։ Գյումրեցին իրեն վայել պատվախնդրությամբ ու արժանապատվությամբ է դուրս եկել խնդիրների դեմ և կարողացել է դրանք հաղթահարել ու շարժվել առաջ։
Հիմա էլ առաջ գնալու, առաջ նայելու ու առաջ շարժվելու ժամանակն է։ Շնորհավո՛ր տոնդ, մեր սիրելի քաղաք»։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 14-ին կայացած ավագանու նիստում որոշվել էր, որ այս տարի Գյումրու օր տոնակատարությունը կնշվի սեպտեմբերի 18-ին, առանց մասսայական միջոցառումների, զուսպ ու գրեթե աննկատ: Քաղաքում մասշտաբային հավաքներ չեն լինի, սակայն միջոցառումներ նախատեսված են:
Վրաստանը սիմվոլիկ գումար է սահմանել Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի փոխադրման համար։ Այս մասին ասված է Վրաստանի…
ՀՀ կառավարությունից հայտնում են․ 2025թ. Հայաստանի Համախառն ներքին արդյունքն (ՀՆԱ) ընթացիկ գներով կազմել է 11…
Առողջապահության նախարարությունից հայտնում են․ «Հայաստանի բժշկական հաստատությունների միություն» ՀԿ-ի ընդլայնված կազմի հետ նախարար Անահիտ Ավանեսյանի…
ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․ «Ըստ «The New York Times»-ի պենտագոնյան աղբյուրի,…
Դատավճռից հետո ընտանիքի հետ կայացած հեռախոսազրույցի ժամանակ Ռուբեն Վարդանյանը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր…
Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…