

Համաժողովին կմասնակցեն խոշոր ձեռնարկատերեր՝ “ԿամԱԶ”-ի գլխավոր տնօրենը, ՎԷԲ-ի ներկայացուցիչը, “Տաշիրի” ղեկավարը, ինչպես նաև Հայաստանի ու Ռուսաստանի կառավարությունների ներկայացուցիչներ:
Խոշոր հայ գործարարները Ռուսաստանի կառավարության աջակցությամբ Երևանում համաժողով կանցկացնեն։ Այս մասին ն հայտնեցին համաժողովի կազմակերպմամբ զբաղվող հայ գործարարների ասոցիացիայից, որոնց աջակցում է «Տաշիր» ընկերությունների խումբը:
Համաժողովը կանցկացվի սեպտեմբերի 20-ին։Մեկ հարթակում կհավաքվեն Հայաստանի ու Ռուսաստանի գործարարները, որոնք կկարողանան ամրապնդել իրենց կապերն ու նոր նախագծերի հիմք դնել:
Համաժողովի բացմանը սպասվում է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանի, ՌԴ տնտեսական զարգացման փոխնախարար Դմիտրի Վոլվաչի, ռուսական արտահանման կենտրոնի գլխավոր տնօրեն Վերոնիկա Նիկիշինայի ելույթները:
Մասնավոր հատվածից ելույթ կունենան «ԿամԱԶ» կորպորացիայի գլխավոր տնօրեն Սերգեյ Կոգոգինը, «Վնեշէկոնոմբանկի» վարչության փոխնախագահ Դանիիլ Ալգուլյանը, «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը:
Քննարկումներից մեկում սպասվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը։Հիշեցնենք, որ Ռուսաստանը Հայաստանի խոշորագույն ներդրողն է։ Համախառն ներդրումների մասնաբաժինը ավելի քան 35 տոկոս է։
ՀՀ կառավարությունից հայտնում են․ 2025թ. Հայաստանի Համախառն ներքին արդյունքն (ՀՆԱ) ընթացիկ գներով կազմել է 11…
Առողջապահության նախարարությունից հայտնում են․ «Հայաստանի բժշկական հաստատությունների միություն» ՀԿ-ի ընդլայնված կազմի հետ նախարար Անահիտ Ավանեսյանի…
ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․ «Ըստ «The New York Times»-ի պենտագոնյան աղբյուրի,…
Դատավճռից հետո ընտանիքի հետ կայացած հեռախոսազրույցի ժամանակ Ռուբեն Վարդանյանը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր…
Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…
Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…