Քաղաքականություն
04.10.2021

Արարատ Միրզոյանի խոսքը ԻԻՀ ԱԳ նախարարի հետ մամուլի համար համատեղ հայտարարության ժամանակ

Արարատ Միրզոյանի խոսքը ԻԻՀ ԱԳ նախարարի հետ մամուլի համար համատեղ հայտարարության ժամանակ

ՀՀ ԱԳՆ-ն ներկայացրել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի խոսքը ԻԻՀ ԱԳ նախարար Հոսսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ մամուլի համար համատեղ հայտարարության ժամանակ:

«Հարգելի՛ պարոն Ամիր Աբդոլլահիան,

Հարգելի՛ գործընկերներ,

Տիկնայք և պարոնայք,

Առաջին հերթին կցանկանայի շնորհակալություն հայտնել Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Ամիր Աբդոլլահիանին՝ իմ գործընկերոջը և լավ բարեկամին, հրավերի, ջերմ ընդունելության և արդյունավետ քննարկումների, բանակցությունների համար:

Բարեկամության և փոխվստահության մթնոլորտում նախարար Աբդոլլահիանի հետ ունեցած մեր քննարկումների ընթացքում գոհունակություն ենք հայտնել հայ-իրանական հարաբերությունների բարձր մակարդակի և բարձրաստիճան շփումների պարբերականության առնչությամբ: Ընդգծել ենք, որ մեր գործընկերությունը հիմնված է հազարամյակների եղբայրության վրա, և երկուստեք պատրաստակամություն հայտնել բոլոր ուղղություններով մեր ռազմավարական գործընկերությունը խորացնելու առնչությամբ։ 

Հանգամանորեն քննարկել ենք տարածաշրջանային զարգացումները: Բնականաբար, ես մանրամասն անդրադարձ եմ կատարել Լեռնային Ղարաբաղի դեմ ադրբեջանա-թուրքական վերջին ագրեսիային և դրա հետևանքներին։ Նաև, իհարկե, նշել ենք, որ այդ ագրեսիային մասնակցել են վարձկան ահաբեկիչներ՝ բերված զանազան թեժ կետերից։  

Նշել եմ, որ բազմաթիվ հումանիտար խնդիրներ են մնացել պատերազմից հետո։ Թեև ռազմական գործողությունների դադարեցման պահից Ադրբեջանը պարտավորվել էր ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին և քաղաքացիական պատանդներին, այնուամենայնիվ, նրանք դեռ պահվում են Բաքվում։ Նրանց ազատ արձակումը և հայրենադարձումը պետք է անհապաղ տեղի ունենա։

Նշել եմ, որ մենք պայմանավորվել ենք նաև, որ Հայաստանը և Ադրբեջանը Ռուսաստանի միջնորդությամբ պետք է խոսակցություններ սկսեն տարածաշրջանային կոմունիկացիաների բացման ուղղությամբ, բայց այստեղ ևս կողմերի միջև առկա են խնդիրներ։ 

Հայաստանը հայտարարել և հայտարարում է, որ մենք բաց ենք կոմունիկացիաները բացելու խոսակցության համար, այնինչ՝ Ադրբեջանը սխալ մեկնաբանությամբ փորձում է խոսել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին, որի վերաբերյալ որևէ բառ, որևէ պայմանավորվածություն չի եղել։ 

Ինչպես սա, այնպես էլ Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ոտնձգությունները վտանգում են տարածաշրջանի կայունությանն ու անվտանգությանն ուղղված մեր ջանքերը։ Այս առումով մենք բարձր ենք գնահատում Հայաստանի տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության վերաբերյալ Իրանի դիրքորոշումը։

Գործընկերոջս տեղեկացրել եմ նաև, որ, ըստ էության, օրեր առաջ Նյու Յորքում վերագործարկվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում խաղաղ գործընթացը։ Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ ևս մեկ անգամ վերահաստատել Հայաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման լիարժեք գործընթացը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո՝ նրանց մանդատի շրջանակներում, հայտնի սկզբունքների և տարրերի հիման վրա։

Իհարկե, մեր այսօրվա հանդիպման կարևոր թեմաներից էին նաև տրանսպորտային տարանցման վերջին մարտահրավերները և դրանց հաղթահարման ուղիները։ Մեծարգո պարոն նախարարին տեղեկացրել եմ ճանապարհաշինության, ինչպես նաև առկա մարտահրավերների հետ կապված մանրամասները։ Տեղեկացրել եմ, որ շրջանցիկ ճանապարհը, որի մասին այդքան խոսվում էր, գրեթե ավարտված է։

Անշուշտ, խոսել ենք նաև տնտեսական մեր մեծ համատեղ ծրագրերը շարունակելու, արագացնելու և ավարտին հասցնելու վերաբերյալ։

Կրկին ուզում եմ նշել, ինչպես պարոն նախարարը ևս հավաստեց. երկու երկրների քաղաքական ղեկավարությունները հաստատակամ են՝ լիարժեք և գործընկերային կերպով զարգացնելու մեր հարաբերությունները և խորացնելու դրանք։ 

Կրկին շնորհակալ եմ հրավերի համար, հարգելի՛ պարոն նախարար, և սիրով սպասում եմ ձեզ Երևանում»,- ասել է Արարատ Միրզոյանը։

Լրահոս
Ուկրաինայի սահամանդրությունը խանգարում է խաղաղության համաձայնագրին․ Շոյգու
13:48
Ուկրաինայի սահամանդրությունը խանգարում է խաղաղության համաձայնագրին․ Շոյգու
Աղմուկը «կերավ» Արցախը. Հայաստանի մարտահրավերը
13:35
Աղմուկը «կերավ» Արցախը. Հայաստանի մարտահրավերը
ՀՀ-ն ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցչությանը կից պաշտպանության հարցերով կցորդ կունենա
13:24
ՀՀ-ն ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցչությանը կից պաշտպանության հարցերով կցորդ կունենա
ՀՀ-ն շարունակում է առաջ մղել խաղաղության օրակարգը. Գրիգորյան
13:00
ՀՀ-ն շարունակում է առաջ մղել խաղաղության օրակարգը. Գրիգորյան
Բռնողը Ավինյանի դասարանցին ա, տղերք, գնացուցակ փակցրեք, մի անգամ խախտումը 100$
12:49
Բռնողը Ավինյանի դասարանցին ա, տղերք, գնացուցակ փակցրեք, մի անգամ խախտումը 100$
Հայ-թուրքական սահմանի «Մարգարա» անցակետը 10 օրով կբացվի
12:25
Հայ-թուրքական սահմանի «Մարգարա» անցակետը 10 օրով կբացվի
Հայտարարագրման համակարգի ներդրման գործընթացից իմ ոգևորությունը չի նվազում. վարչապետ
12:16
Հայտարարագրման համակարգի ներդրման գործընթացից իմ ոգևորությունը չի նվազում. վարչապետ
Անկախ Հայաստանի արվեստը քիչ է ներկայացված. վարչապետ
11:55
Անկախ Հայաստանի արվեստը քիչ է ներկայացված. վարչապետ
Թրամփը պատրաստ է անել ամեն ինչ, որ Իրանը միջուկային զենք չունենա. Ռուբիո
11:42
Թրամփը պատրաստ է անել ամեն ինչ, որ Իրանը միջուկային զենք չունենա. Ռուբիո
Անթույլատրելի է, որ քրեական գործ հարուցվի ու դրվի դարակում.  Փաշինյան
11:33
Անթույլատրելի է, որ քրեական գործ հարուցվի ու դրվի դարակում. Փաշինյան
Արթուր Նահապետյանը՝ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ
11:23
Արթուր Նահապետյանը՝ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ
Նիկոլ Փաշինյանն Ալիևին առաջարկել է խորհրդակցություններ սկսել
11:06
Նիկոլ Փաշինյանն Ալիևին առաջարկել է խորհրդակցություններ սկսել
Ֆասթ Բանկն առաջարկում է ամենաբարձր տոկոսադրույքով ավանդի ներդրման հնարավորություն
10:57
Ֆասթ Բանկն առաջարկում է ամենաբարձր տոկոսադրույքով ավանդի ներդրման հնարավորություն
Համաձայնագրի միակողմանի ստորագրման հետևանքները
10:26
Համաձայնագրի միակողմանի ստորագրման հետևանքները
Եթե Թուրքիան էլ հայ լրագրողներին Անկարա հրավիրի, ու՞մ ենք ուղարկելու, որ «ռեսպուբլիկան չխայտառակի»
10:24
Եթե Թուրքիան էլ հայ լրագրողներին Անկարա հրավիրի, ու՞մ ենք ուղարկելու, որ «ռեսպուբլիկան չխայտառակի»