Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի J խմբի 7-րդ տուրի խաղում Հայաստանի ազգային հավաքականը հյուրընկալվել է Իսլանդիայի թիմին։
Ռեյկյավիկի «Լաուգարդալսվյոլուր» ստադիոնի ընթացող դիմակայությունում ավարտվեց առաջին խաղակեսը։ Նվազագույն հաշվով հաղթում է իսպանացի Խոակին Կապառոսի գլխավորած թիմը։
35-րդ րոպեին աչքի ընկավ ղազախական «Կայրաթի» 29-ամյա եզրային պաշտպան Կամո Հովհաննիսյանը։ Գոլային փոխանցումը կատարեց հավաքականի նորեկ, ՄԼՍ-ի չեմպիոն ամերիկյան «Կոլամբուս Կրյուի» 29-ամյա կիսապաշտպան Լուկաս Սելարայանը։