Հասարակություն
20.10.2021

Վանաձորում կգործի վերականգնողական գերժամանակակից կենտրոն արցախյան պատերազից տուժածների համար

Վանաձորում կգործի վերականգնողական գերժամանակակից կենտրոն արցախյան պատերազից տուժածների համար

«Ազնավուր» հիմնադրամի, Ֆրանսիայի կառավարության և ՀՀ առողջապահության նախարարության ջանքերով Վանաձորում կգործի վերականգնողական համակցված բուժման ծառայություններ՝ զինհաշմանդամների, պատերազմից տուժած խաղաղ բնակչության մոտ առաջացած ֆիզիկական և հոգեբանական տրավմաների ապաքինման համար։ 

Այսօր՝ հոկտեմբերի 20-ին, «Վերականգնողական համակցված բուժման ապահովում հետպատերազմյան Հայաստանում» թեմայով մամուլի ասուլիսի ժամանակ «Վանաձոր» ԲԿ-ի տնօրեն Վահագն Մկրտչյանը նշեց, որ կենտրոնն արդեն ստացել է գերժամանակակից սարքավորումների մի մասը, և մնացած սարքավորումները ստանալուն պես այն կգործի։ ԲԿ տնօրենի խոսքով արդեն իսկ ընդգրկել են մասնագետներ՝ վերականգնողական թերապիա իրականացնելու համար, ինչպես նաև ֆրանսիացի մասնագետների կողմից ունեցել են հաջողված դասընթացներ հոգեբանների և կինեզիստների համար․ «Պատերազմից հետո մենք սկսեցինք մտածել վերականգնողական կենտրոն ստեղծելու մասին, որովհետև ունեինք պատերազմի բազմաթիվ մասնակիցներ, ովքեր ունեին հոգեբանական և ֆիզիկական բարդ տրավմաներ։ Նրանց թվում կային և՛ զնիվորներ, և՛ ոստիկանական զորքերից, և՛ պատերազմի հետևանքնով տեղահանված խաղաղ բնակչությունից, որոնք բնակեցվել էին Լոռիում։ Մենք սկզբում ֆիզիոթերապիայի բաժանմունք բացեցինք մեր բժշկական կենտրոնում մեր ուժերով ձեռք բերեցինք որոշ սարքավորումներ, և մեր այդ քայլից հետո եղավ այս հիանալի հնարավորությունը»։

Վահագն Մկրտչյանը ընդգծեց, որ ֆիզիկական և հոգեբանական համակցված բժշկական կենտրոններ կան Վանաձորից դուրս՝ Երևանում և Գյումրիում, սակայն Լոռիում շատ կան զինհաշմանդամներ, որոնք տուժել են թե՛ արցախյան առաջին պատերազմի հետևանքով, թե՛ ապրիլյան պատերազմի հետևանքով, թե՛ 44-օրյա պատերազմի հետևանքով․ «Նրանցից շատերը գտնվում են սոցիալական ծանր վիճակում և Երևանի ու Գյումրու կենտրոնների ծառայությունները թե՛ տեխնիկապես, թե՛ ֆինանսապես անհասանելի են։

«Վանաձոր» ԲԿ-ի տնօրենի խոսքով նոր բացվող համակցված վերականգնողական կենտրոնը կարող է ծառայել նաև ֆիզիկական և հոգեբանական հետտրավմատիկ խնդիրներ ունեցող հիվանդների համար, ինչպես նաև հետինսուլտային վերականգնողական բուժման համար։ 

Մամուլի ասուլիսին բանախոսների շարքում էին նաև ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն և  «Ազնավուր» հիմնադրամի գործադիր տնօրեն Քրիստինա Ազնավուրը։

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը կարևորելով կենտրոնի բացումը նշեց, որ 44-օրյա պատերազմում կիրառված արգելված զենքերն առաջացրել են այնպիսի վնասվածքներ, որոնց համար երկարատև բուժում է անհրաժեշտ․ «Այս կենտրոնն ուղիղ կապի մեջ է լինելու մեր ֆրանսիացի մասնագետների և այլ երկրներից ներգրավված լավագույն մասնագետների հետ՝ ամբողջովին ծառայելու է մեր զինվորների ընթացիկ վերականգնողական բուժմանը։ Շատ կարևոր է հենց Լոռիում ունենալ նման կենտրոն, որովհետև մեր քաղաքականությունն է ունենալ ապակենտրոնացված՝ մարզերում հասանելի բժշկական ծառայություններ»։ 

Անահիտ Ավանեսյանը շնորհակալություն հայտնելով «Ազնավուր» հիմնադրամին ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ նշեց նաև, որ ծրագրի իրականացման հարցում գործուն դերակատարում ունի Ֆրանսիայի արտաքին գործերի և եվրոպական հարցերի նախարարության ճգնաժամային աջակցության կենտրոնը։ 

Լրահոս
Երեխայի ծննդի գրանցումն այսուհետ հնարավոր է իրականացնել առցանց եղանակով
13:32
Երեխայի ծննդի գրանցումն այսուհետ հնարավոր է իրականացնել առցանց եղանակով
Այլմոլորակայինների հետ հանդիպումը միանգամայն իրական է. Մասկ
13:18
Այլմոլորակայինների հետ հանդիպումը միանգամայն իրական է. Մասկ
2025 թվականի արդյունքներով արտագաղթը փոխարինվել է ներգաղթով. Նիկոլ Փաշինյան
13:08
2025 թվականի արդյունքներով արտագաղթը փոխարինվել է ներգաղթով. Նիկոլ Փաշինյան
135 տարի Դաշնակցությանը մերժում են, բայց 135 տարի կա, և այս ֆենոմենն առաջին հերթին դուր չի գալիս թուրք- ադրեբեջանական տանդեմին. Ռուստամյան
12:46
135 տարի Դաշնակցությանը մերժում են, բայց 135 տարի կա, և այս ֆենոմենն առաջին հերթին դուր չի գալիս թուրք- ադրեբեջանական տանդեմին. Ռուստամյան
ՀՀ-ում բուհերը պետք է տան հմտություններ ու վերլուծական-քննադատական մտածողություն ձևավորեն․ Թաթոյան
12:43
ՀՀ-ում բուհերը պետք է տան հմտություններ ու վերլուծական-քննադատական մտածողություն ձևավորեն․ Թաթոյան
Արևմուտքը փորձում է ամրապնդել ազդեցությունը Հարավային Կովկասում. ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ
12:26
Արևմուտքը փորձում է ամրապնդել ազդեցությունը Հարավային Կովկասում. ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ
ԱՄՆ հետախուզական ԱԹՍ-ները՝ Իրանի ափերի մոտ
12:11
ԱՄՆ հետախուզական ԱԹՍ-ները՝ Իրանի ափերի մոտ
76.537 քաղաքացի 6.2 մլրդ դրամի սոցիալական կրեդիտ է ստացել
11:52
76.537 քաղաքացի 6.2 մլրդ դրամի սոցիալական կրեդիտ է ստացել
Պետական միջոցառումներին օրհներգը կհնչի կենդանի կատարմամբ
11:41
Պետական միջոցառումներին օրհներգը կհնչի կենդանի կատարմամբ
Ես հայ ժողովրդի պատմության ամենաբարձր կուսակցության անդամ եմ. Հակոբյան
11:22
Ես հայ ժողովրդի պատմության ամենաբարձր կուսակցության անդամ եմ. Հակոբյան
Նախագահ Թրամփը հավատարիմ է այս գործընկերությանը, ես՝ նույնպես. Վենս
11:01
Նախագահ Թրամփը հավատարիմ է այս գործընկերությանը, ես՝ նույնպես. Վենս
ԱՄՆ-ն ու ՌԴ-ն համեմատելիս պետք է հրաժարվենք էմոցիաներից ու գնահատենք չափելի ցուցանիշները
20:53
ԱՄՆ-ն ու ՌԴ-ն համեմատելիս պետք է հրաժարվենք էմոցիաներից ու գնահատենք չափելի ցուցանիշները
«Խաղաղության օրակարգը Վենսի այցի կենտրոնում»
19:47
«Խաղաղության օրակարգը Վենսի այցի կենտրոնում»
Մինչև 2046թ. ատոմակայանի վերաբերյալ պետք է կայացվեն որոշումներ. վարչապետ
17:42
Մինչև 2046թ. ատոմակայանի վերաբերյալ պետք է կայացվեն որոշումներ. վարչապետ
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան հացահատիկի մատակարարումները կանոնավոր են դարձել
16:54
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան հացահատիկի մատակարարումները կանոնավոր են դարձել