Տարածաշրջան

Բաքուն ազատ է արձակել ձերբակալված 2 իրանցի վարորդներին

Ադրբեջանն ազատ է արձակել Գորիս-Կապան ավտոճանապարհին շաբաթներ առաջ ձերբակալված իրանցի 2 վարորդներին:

Ադրբեջանի Պետական մաքսային կոմիտեն այս մասին հաղորդագրություն է  տարածել՝ նշելով, որ ձերբակալված Իրանի քաղաքացիներ Բարզեգար Հախի Ջաֆար Գազանֆարը և Նորուզի Շահրուդ Հեյդարը այսօր առավոտյան վերադարձվել են հայրենիք:

Ըստ մաքսային պետական կոմիտեի, «այս քայլը հիմնված է հումանիզմի սկզբունքների վրա և ադրբեջանական կողմի բարի կամքի դրսևորում է»:

Հիշեցնենք, հենց 2 վարորդների ձերբակալության փաստն էր պատճառ դարձել Իրան-Ադրբեջան հարաբերությունների լարվածության:

2 վարորդներն իրանական բեռնատարներով վառելիք էին տեղափոխում  դեպի Ստեփանակերտ:

Այս միջադեպից մեկ օր անց հայնի դարձավ, որ  Ադրբեջանի իշխանությունները հրահանգել են դադարեցնել Ստեփանակերտ ուղևորվող իրանական բեռնատարների մուտքը և յուրաքանչյուր վարորդից պահանջել ավելի քան 100 դոլարի հարկ ու տուրք փոխադրման համար:

Թիվ 1

Recent Posts

Վրաստանը կարող է և՛ նպաստել, և՛ մեծապես օգտվել TRIPP-ից. Պետդեպ

Ըստ վրացական ընդդիմադիր «Netgazeti» պարբերականի, ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում է այն քայլերը,…

16 hours ago

Այսօր երեկոյան կսկսվի փոսերի շուրջ աշխատանքը. Վահագն Ալեքսանյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է, որ լավ լուր ունի:…

17 hours ago

Պետք է վերականգնենք բանկային գաղտնիքը, դա որևէ կապ չունի կոռուպցիայի դեմ պայքարի հետ. Մարուքյան

Իշխանությունները վերացրեցին բանկային գաղտնիքը, սա մի բան էր, որն անգամ «նախկինները» չէին արել՝ վախենալով միջազգային…

17 hours ago

Սամվել Կարապետյանը նաև ՌԴ և Կիպրոսի քաղաքացի է. Ռուբինյան

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից Սամվել Կարապետյանին վարչապետի թեկնածու առաջադրելու…

17 hours ago

Աշխարհը շարժվում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ. Politico

Արևմտյան մի շարք երկրներում աճում է այն կարծիքը, թե աշխարհը շարժվում է դեպի լայնամասշտաբ պատերազմ։…

18 hours ago

ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա բանակցությունների նոր փուլը տեղի կունենա հաջորդ շաբաթ. Պեսկով

Ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է հաջորդ շաբաթ. Կրեմլը կտեղեկացնի ճշգրիտ ամսաթվի…

18 hours ago