Լրահոս 24/7

Կարող ենք քննադատել իրար ինչքան հնարավոր է՝ սուր, բայց անձնական վիրավորանք չհնչեցնել. Ռ. Ռուբինյան

Այսօր՝ հոկտեմբերի 27-ին, Ազգային ժողովում շարունակվում են հերթական նիստի աշխատանքները: 

Անդրադառնալով երեկվա միջադեպին, երբ անվտանգության աշխատակիցները «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Մանուկյանին հեռացրին ամբիոնից, և պատասխանելով «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանին՝ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը նկատեց. «Ցանկացած պատգամավոր հնարավորություն ունի իր բոլոր դիրքորոշումները հայտնելու:

Բայց ոչ մի պատգամավոր չպիտի հնարավորություն ունենա վիրավորելու մեկ այլ պատգամավորի՝ լինի իշխանական, թե ընդդիմադիր: Նիստը նախագահողի պարտականությունն է ապահովել, որպեսզի այդպես չլինի: Անվտանգության աշխատակիցները ներս են մտել ոչ թե այն բանից հետո, երբ նա, ըստ իս, անձնապես վիրավորում էր պատգամավորին, այլ այն բանից հետո, երբ նա հրաժարվում էր լքել ամբիոնը»:

ԱԺ փոխնախագահն ընդգծեց, որ սուր, բայց բովանդակային քննարկումներ անցկացնելու համար պետք է խուսափել վիրավորական բառերից միմյանց հասցեին. «Եկեք պահենք այս կանոնը, բայց քննադատենք իրար ինչքան հնարավոր է՝ սուր»:

Թիվ 1

Recent Posts

ՀՀ-ում բուհերը պետք է տան հմտություններ ու վերլուծական-քննադատական մտածողություն ձևավորեն․ Թաթոյան

«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը ցույց է տվել ԱՄՆ-ի իր համալսարանը և պատմել…

2 minutes ago

Արևմուտքը փորձում է ամրապնդել ազդեցությունը Հարավային Կովկասում. ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ

Արևմտյան երկրները փորձում են ամրապնդել իրենց ազդեցությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել…

19 minutes ago

ԱՄՆ հետախուզական ԱԹՍ-ները՝ Իրանի ափերի մոտ

ԱՄՆ զինված ուժերը հետախուզական թռիչքներ են իրականացրել Իրանի սահմանների հարակից տարածքներում։ Գործողություններին մասնակցել են Boeing…

34 minutes ago

76.537 քաղաքացի 6.2 մլրդ դրամի սոցիալական կրեդիտ է ստացել

76537 քաղաքացի 2025թ. հայտարարագրման արդյունքում ստացել է 6մլրդ 200 մլն դրամի սոցիալական կրեդիտ. հայտարարել է…

53 minutes ago

Պետական միջոցառումներին օրհներգը կհնչի կենդանի կատարմամբ

Պետական միջոցառումների ժամանակ պարտադիր կդառնա օրհներգի կենդանի կատարումը. կառավարությունը համապատասխան որոշում է ընդունել։ «Ցանկացած միջոցառում,…

1 hour ago

Ես հայ ժողովրդի պատմության ամենաբարձր կուսակցության անդամ եմ. Հակոբյան

«Ես հայ ժողովրդի պատմության ամենաբարձր կուսակցության անդամ եմ ինձ համարում, նորից թույլ տվեք կրկնել՝ ես…

1 hour ago