Գյումրիում մեկնարկել է պատվաստումային օրը։ Միջոցառման առաջին 30 րոպեի ընթացքում COVID-19-ի դեմ պատվաստվել է 34 քաղաքացի, հերթագրված են 129-ը։
Այս մասին տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը:
Գյումրիում պատվաստումների օրը ընթանում է Հոկտեմբերյան կինոթատրոնի շենքում` Աբովյան փողոց 143 հասցեում։ Առկա են բոլոր տեսակի պատվաստանյութերը։