«Հայաստան» դաշինքը նոյեմբերի 8–ին հանրահավաք կանցկացնի Ազատության հրապարակում։ Այս մասին ասվում է դաշինքի տարածած հայտարարության մեջ:
Դաշինքի հայտարարության մեջ նշվել է, որ «պետք է ձևավորել ազգային դիմադրություն և հասնել իշխանափոխության, որը մեր երկիրն այս վիճակից դուրս բերելու, արժանապատիվ խաղաղություն ապահովելու, սոցիալ–տնտեսական ճգնաժամը հաղթահարելու, մեր երկրի անվտանգությունն ապահովելու նախապայմանն է»։