

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու Ֆրանսիայիհայկականհիմնադրամի միջև այսօր կնքվել է ագրոտնտեսական կրթության, մասնագիտական ուսուցման ևգիտելիքների տարածման բնագավառում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր:
Հուշագիրը ստորագրել են ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը և Ֆրանսիայի հայկական հիմնադրամի նախագահ Պետրոս Թերզյանը: Միջոցառմանը ներկա է գտնվել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:
Ողջունելով ներկաներին՝ նախարար Վահրամ Դումանյանը շեշտել է, որ հուշագրով նախատեսված գործընթացները Տավուշի տարածաշրջանային պետական քոլեջին իրապես նոր բովանդակություն կհաղորդեն:
«ՀՀ կառավարության ծրագրում կարևորվում է ՄԿՈԻ ոլորտը, հատկապես՝ դուալ կրթության ներդրումը: Այդ ոլորտում նախատեսվում են բարեփոխումներ՝ կրթություն-արտադրություն կապն էլ ավելի ամրապնդելու և դրանք փոխլրացնելու նպատակով: Մենք ակնկալում ենք, որ մեր ֆրանսահայ բարեկամները ֆրանսիական առաջատար փորձը և մշակույթը կներմուծեն գյուղատնտեսական կրթության ոլորտում, որը ՀՀ գերակա ուղղություններից է: Հատկապես սահմանամերձ Տավուշի մարզում այդ մշակույթը վստահաբար նոր շունչ կհաղորդի ողջ մարզի երիտասարդներին»,- շեշտել է նախարար Վահրամ Դումանյանը:
Նա ընդգծել է, որ Ֆրանսիայի հայկական հիմնադրամը նմանօրինակ փորձ ունեցել է Շուշիի «Եզնիկ Մոզյան» արհեստագործական ուսումնարանի հիմնադրմամբ, և ուրախությամբ փաստել, որ այդ փորձը ներկայում ներդրվում է Տավուշի տարածաշրջանային պետական քոլեջում:
Ֆրանսիայի հայկական հիմնադրամի նախագահ Պետրոս Թերզյանն իր հերթին նշել է, որ հիմնադրամի գործունեության երկու կարևոր ուղղություններն են գյուղատնտեսությունը և կրթությունը:
«Մենք ունեցանք լավ փորձ Շուշիի «Եզնիկ Մոզյան» արհեստագործական ուսումնարանում, որը մեզ համար, այսպես ասած, հայտնություն էր: Ֆրանսիական մոդելը, որը հիմնված է տեսական և գործնական մասի համադրման վրա, շատ լավ արդյունքներ արձանագրեց: Եվ ահա այս հաջողված փորձը ցանկանում ենք կիրառել Հայաստանում: Տավուշի տարածաշրջանային պետական քոլեջն առաջինն է, սակայն՝ ոչ վերջինը: Մենք հույս ունենք, որ տարին կամ երկու տարին մեկ անգամ կկարողանանք նմանատիպ հաստատություն բացել Հայաստանում, որն իր մասնաճյուղերը կունենա այլ մարզերում»,- փաստել է Պետրոս Թերզյանը՝ շեշտելով, որ ուսհաստատությունը կունենա նաև իր արտադրամասը, որտեղ ուսանողները կստանան գործնական հմտություններ:
Նշենք, որ հուշագրով նախատեսվում է Տավուշի տարածաշրջանային պետական քոլեջը վերակազմակերպել հիմնադրամի՝ գործնական ուսուցման կենտրոնի ֆրանսիական մոդելի կիրառմամբ: Հիմնադրամի պետական գրանցումից հետո, օրենքով սահմանված կարգով, կձևավորվի հոգաբարձուների խորհուրդ, և ֆրանսիական փորձի հիման վրա տեղի կունենա հիմնադրամի անձնակազմի համալրում և վերապատրաստում:
Կողմերը պարտավորվել են ֆրանսիացի փորձագետների հետ մշակել գյուղատնտեսական ոլորտի մասնագիտությունների պետական կրթական չափորոշիչներ և համապատասխան մոդուլային ծրագրեր, ինչպես նաև իրականացնել լրացուցիչ կրթություն: Կիրականացվեն նաև աշխատակազմի վերապատրաստման դասընթացներ և նյութատեխնիկական բազայի համալրման աշխատանքներ:
«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը ցույց է տվել ԱՄՆ-ի իր համալսարանը և պատմել…
Արևմտյան երկրները փորձում են ամրապնդել իրենց ազդեցությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել…
ԱՄՆ զինված ուժերը հետախուզական թռիչքներ են իրականացրել Իրանի սահմանների հարակից տարածքներում։ Գործողություններին մասնակցել են Boeing…
76537 քաղաքացի 2025թ. հայտարարագրման արդյունքում ստացել է 6մլրդ 200 մլն դրամի սոցիալական կրեդիտ. հայտարարել է…
Պետական միջոցառումների ժամանակ պարտադիր կդառնա օրհներգի կենդանի կատարումը. կառավարությունը համապատասխան որոշում է ընդունել։ «Ցանկացած միջոցառում,…
«Ես հայ ժողովրդի պատմության ամենաբարձր կուսակցության անդամ եմ ինձ համարում, նորից թույլ տվեք կրկնել՝ ես…