

Աֆղանստանի թալիբների կառավարությունը ուրբաթ օրը հրամանագիր է հրապարակել կանանց իրավունքների մասին, որում ասվում է, որ կանայք չպետք է համարվեն «սեփականություն» և պետք է իրենց համաձայնությունը տան ամուսնությանը: Սակայն, այդուհանդերձ, չի նշվել կանանց կրթության կամ տնից դուրս աշխատանքի հնարավորության մասին, հաղորդում Reuters-ը:
Թալիբները միջազգային հանրության ճնշման տակ են, որոնք հիմնականում սառեցրել են Աֆղանստանի համար նախատեսված հիմնադրամները, որպեսզի իրականացնեն կանանց իրավունքների պաշտպանությունը՝ այն պահից, երբ ծայրահեղական խմբավորումն այս տարի օգոստոսի 15-ին գրավեց Աֆղանստանը:
«Կինը սեփականություն չէ, այլ ազնիվ և ազատ մարդ: Ոչ ոք չի կարող նրան տալ որևէ մեկին՝ խաղաղության դիմաց… կամ թշնամությանը վերջ դնելու համար», – ասվում է թալիբների հրամանագրում, որը հրապարակել է խոսնակ Զաբիհիլա Մուհաջիդը:
Այն սահմանում է կանանց ամուսնությունը և ունեցվածքը կարգավորող կանոններ՝ նշելով, որ կանայք չպետք է հարկադրվեն ամուսնության, իսկ այրիները պետք է մասնաբաժին ունենան իրենց հանգուցյալ ամուսնու ունեցվածքից:
«Դատարանները որոշումներ կայացնելիս պետք է հաշվի առնեն այս կանոնները, իսկ կրոնական հարցերով և տեղեկատվության նախարարությունները պետք է աջակցեն այդ իրավունքների պահպանմանը», – ասվում է հրամանագրում։
Այնուհանդերձ, այնտեղ ոչ մի խոսք չկա այն մասին, որ կանայք կարող են աշխատել կամ օգտվել կրթության իրավունքից, ինչը միջազգային հանրության հիմնական մտահոգությունն է:
Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…
Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…
Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…
Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…