Կինո

Հայաստանի մասին ֆիլմը արժանացել է «Ոսկե հաղթող» դափնիին

Հայ կինոռեժիսոր Հայկ Չիլինգարյանի «Լույսի կաթիլներ» ֆիլմը Ճապոնիայում արժանացել է «Ոսկե հաղթող» մրցանակին։ Ինչպես հայտնում են Ճապոնիայում ՀՀ դեսպանությունից ֆիլմը Տոկիոյի կինոմրցանակաբաշխության ժամանակ հաղթել է «լավագույն դրամա» անվանակարգում։

Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում Հայաստանում 1990-ականներին՝ Առաջին Ղարաբաղյան պատերազմի տարիներին։ Ֆիլմի գլխավոր հերոսը՝ զինվորական բանտարկությունից ազատված Արսենը ապրում է ԽՍՀՄ փլուզումը, ծնողների և ընկերոջ կորուստը։

Ութսուն րոպեանոց ֆիլմի վրա աշխատել են նաև ռեժիսոր և սցենարիստ Գարիկ Մաշկարյանը, օպերատոր Արտո Խաչատուրյանը, նկարիչ Ներսես ՍԵդրակյանը և կոմպոզիտոր Լևոն Թևանյանը։ Գլխավոր դերերում հանդես են եկել Սասուն Սարգսյանն ու Էմմա Բաբախանյանը։

«Tokyo Film Awards»-ը Ճապոնիայի ռեժիսորների և հեռուստատեսության ներկայացուցիչների կողմից նախաձեռնված կինոմրցույթի հարթակ է, որը հիմնականում ուշադրություն է դարձնում կարճամետրաժ ֆիլմերի վրա՝ փորձելով բացահայտել երիտասարդ տաղանդներին:

Թիվ 1

Recent Posts

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով

Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…

1 hour ago

Վրաստանը սահմանափակում է հին մեքենաների ներմուծումը

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…

2 hours ago

Մխիթարյանը կլինի երիտասարդացող «Ինտերի» միակ բացառությունը

«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…

2 hours ago

Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…

2 hours ago

Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին

Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…

3 hours ago

Արագածոտնի թեմի առաջնորդի խափանման միջոցը փոխվեց

ՀԱԵ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի խափանման միջոցը փոխվել է. հայտնել է փաստաբան Արա…

3 hours ago