

Արցախի Ասկերանի շրջանի Նորագյուղ համայնքում ավարտին են մոտենում թեթև կոնստրուկցիաներով արագ հավաքվող հերթական 2 բնակելի տների կառուցման աշխատանքները, տեղեկացնում են ԱՀ քաղաքաշինության նախարարությունից:
Առանձնատներից մեկը երեքսենյականոց է, իսկ մյուսը՝ չորս։ Այժմ իրականացվում են ներքին ու արտաքին հարդարման և տարածքի բարեկարգման աշխատանքներ։ Ըստ նախագծի՝ դրանք թեթև կոնստրուկցիաներով արագ հավաքվող առանձնատներ են, որոնց կառուցման աշխատանքներն իրականացվում են շուրջ 1 ամսում։ Առանձնատների պատերը պանելային են՝ 100 մմ հաստությամբ։
Պանելները 1.25 × 2,5 × 0,1 մ չափսերի են, որոնք հավաքվում են մետաղական կոնստրուկցիաների վրա։ Տանիքը երկշերտ մեկուսացված է, ինչն ապահովում է կայուն ջերմամեկուսացում։
Նախագծի ֆինանսավորումը իրականացվում է պետական բյուջեի միջոցներով, իսկ կապալառուն «Տարմա» ՍՊ ընկերությունն է։ Առանձնատները շահագործման կհանձնվեն մինչև ընթացիկ ամսվա վերջ։
Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…
Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…
«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…
Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…