

Ընթացիկ տարում մեծ աշխատանքներ են տարվել Արցախի օկուպացված տարածքների մշակութային ժառանգության մշտադիտարկման, պահպանման ուղղությամբ:
«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այսօր տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ, անդրադառնալով մշակույթի ոլորտին վերաբերող հարցերին, այս մասին ասաց ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Լուսինե Ղարախանյանը:
«Մշակույթի ոլորտում իրականացվող տարբեր ծրագրերով` աջակցություն է ցուցաբերվել Մարտունու, Ճարտարի, Ասկերանի, Աստղաշենի, Մարտակերտի արվեստի դպրոցներին` ազգային նվագարանների և ժողովրդական երգի հանրապետական մրցույթին դպրոցների սաների մասնակցության ապահովման համար: Կարողացել ենք որոշ գույքային համալրումներ կատարել մշակույթի տարբեր համույթներում և 2022թ. շարունակելու ենք:
Ինչպես նաև «ՀՀ և արտերկրի հետ համագործակցություն» ծրագրի շրջանակներում արվեստի դպրոցների ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ ենք կազմակերպել: Կարողացել ենք պահել Շուշիի Մկրտիչ Խանդամիրյանի անվան պետական թատրոնը, որը թեպետ դեռևս շրջիկ է և անհասցե, բայց շարունակում է լիարժեք կատարել իր աշխատանքը: Թանգարանային գործի զարգացման շրջանակներում ևս աշխատանքներ ենք իրականացրել:
Երիտասարդության իրազեկվածության մակարդակի բարձրացման ծրագրերով, ոչ ֆորմալ կրթության շրջանակներում, զգալի աշխատանքներ են տարվել, հատկապես` ազգային արժեքների կողմնորոշման, ամրապնդման առումով: Արժևորում եմ նաև գորգերի ցուցահանդես-մրցույթը, որին մասնակցել են նաև Հադրութի արվեստի դպրոցի աշակերտները»,- նշել է Լ. Ղարախանյանը:
Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…
Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…
«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…
Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…