Լրահոս 24/7

Հանձնաժողովի փոխնախագահի հարցը մնում է առկախված. ՔՊ–ն իրավական լուծում է փնտրում

ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստն այսօր դարձյալ չկայացավ։ Օրակարգի միակ հարցը` հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրությունը չկայացավ` թեկնածու չլինելու պատճառով։«Քանի որ իշխող խմբակցությանն է անցել թեկնածուի հարցը, իշխող խմբակցությունն էլ թեկնածու չի առաջադրել, նշանակում է՝ օրակարգւմ մենք հարց չունենք։ Նիստը համարում եմ փակված»,– հայտարարեց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

Ու թեև հանձնաժողովի նախորդ նիստում Քոչարյանն ասել էր, որ «Քաղաքացիական պայմանագիրը» պատրաստվում է հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում իր թեկնածուին առաջադրել, բայց այսօր էլ հայտարարեց, որ հարցը կստանա իր իրավական լուծումը։ «Իսկ մինչ իրավական լուծումը մեր իրավաբանները մեզ կհուշեն, թե մինչ այդ ինչ իրավակարգավորմամբ այս ձևական մասը մենք կանցնենք»,– ասաց նա։

Նշենք, որ հանձնաժողովի նիստին ընդդիմադիր պատգամավորները դարձյալ չէին ներկայացել։ Հիշեցնենք` ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում «Հայաստան» խմբակցությունը 14 անգամ առաջադրել էր Արթուր Ղազինյանի թեկնածությունը, իսկ ԱԺ մեծամասնությունը 14 անգամ մերժել էր նրան։

Դեկտեմբերի 7-ի նիստում «Հայաստանն» այլևս որևէ թեկնածու չառաջադրեց` այդ կերպ արտահայտելով իր վերաբերմունքը իրենց թեկնածուին 14 անգամ մերժած իշխանական ուժի նկատմամբ։Ընդդիմությունը կարող է կորցնել ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնը, եթե շարունակի թեկնածու չառաջադրել։

Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, վկայակոչելով ԱԺ Կանոնակարգ օրենքի 138 հոդվածը, հայտարարել էր, որ հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում թեկնածու չառաջադրելու դեպքում այդ իրավասությունն անցնում է ամենամեծ գործակիցն ունեցող քաղաքական ուժին, այսինքն` «Քաղաքացիական պայմանագրին»։

Դեկտեմբերի 21-ի նիստում Քոչարյանը զգուշացրել էր, որ եթե հաջորդ նիստին էլ ընդդիմությունն իր այդ իրավունքը չիրացնի, ՔՊ–ն արդեն իր թեկնածուին կներկայացնի։ԱԺ ընդդիմադիր «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները համատեղ հայտարարություն էին տարածել, որտեղ Անդրանիկ Քոչարյանի դիրքորոշումը որակել էին որպես հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնը զավթելու անթաքույց փորձ։

Թիվ 1

Recent Posts

Սուրեն Պապիկյանն անդրադարձել է ՀՀ ԶՈւ հոգևոր ծառայությունը լուծարվելու լուրին

Տեր Պսակ քահանա Մկրտչյանը գրել է, որ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով 20 և ավելի տարիներ…

13 hours ago

Ավանեսյանը՝ Բաքվի բանտից վերադարձածների առողջական վիճակի մասին

Վագիֆ Խաչատրյանի վիրահատությունը բարեհաջող է անցել, և նա ներկայումս վերականգնման փուլում է։ Այդ մասին խորհրդարանական…

16 hours ago

Իսրայելը երկարատև դադարից հետո կբացի Ռաֆահ անցակետը

Իսրայելական իշխանությունները հայտարարել են, որ շաբաթավերջին երկու ուղղությունով կվերաբացվի Գազայի հետ սահմանային անցակետը։ Սա թույլ…

17 hours ago

Իրանը պատրաստ է միջուկային թեմայի շուրջ երկխոսություն սկսել ԱՄՆ-ի հետ. Արաղչի

Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ վերսկսել միջուկային թեմայի շուրջ բանակցությունները և երբեք չի պլանավորել միջուկային…

17 hours ago

Միրզոյանը և Մարթա Կոսը անդրադարձել են խաղաղության հետագա ինստիտուցիոնալիզացմանն ուղղված քայլերի

Հունվարի 29-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Բրյուսելում հանդիպում է ունեցել ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար…

17 hours ago

Ծաղիկ ու թիթեռ նկարելուց բացի, այլ բան չկա. Գեղամ Մանուկյան

«Այս իշխանության պարագայում զորավարժություն չի լինի»,- «ՀՀ-ի և հայկական աշխարհի անվտանգությանը սպառնացող գործոնները» թեմայով քննարկմանն…

17 hours ago