

Արցախում, ի թիվս առկա խնդիրների, առաջնային են մնում անվտանգային հարցերը։ Ուժային կառույցների ղեկավարների մասնակցությամբ այսօր` տարեսկզբի առաջին աշխատանքային խորհրդակցության ժամանակ հայտարարել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։
Տեղեկությունը հայտնում է Արցախի նախագահի աշխատակազմը։«Հարությունյանը երկրի ներքին ու արտաքին անվտանգության ապահովման առումով մի շարք հանձնարարականներ է տվել հանդիպման մասնակիցներին»,–նշված է հաղորդագրության մեջ։
Հարությունյանը բարձր է գնահատել ամանորյա տոներին ուժային կառույցների արդյունավետ ու համագործակցված աշխատանքը։ Հանդիպման ժամանակ լայն օրակարգ է քննարկվել ընթացիկ աշխատանքների և նախատեսվող ծրագրերի ուղղությամբ։
Տեր Պսակ քահանա Մկրտչյանը գրել է, որ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով 20 և ավելի տարիներ…
Վագիֆ Խաչատրյանի վիրահատությունը բարեհաջող է անցել, և նա ներկայումս վերականգնման փուլում է։ Այդ մասին խորհրդարանական…
Իսրայելական իշխանությունները հայտարարել են, որ շաբաթավերջին երկու ուղղությունով կվերաբացվի Գազայի հետ սահմանային անցակետը։ Սա թույլ…
Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ վերսկսել միջուկային թեմայի շուրջ բանակցությունները և երբեք չի պլանավորել միջուկային…
Հունվարի 29-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Բրյուսելում հանդիպում է ունեցել ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար…
«Այս իշխանության պարագայում զորավարժություն չի լինի»,- «ՀՀ-ի և հայկական աշխարհի անվտանգությանը սպառնացող գործոնները» թեմայով քննարկմանն…