Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ։Շիրակի մարզում, Կոտայքի մարզի Չարենցավան և Հրազդան քաղաքներում, Արագածոտնի մարզի Ապարանի, Թալինի և Արագածի տարածաշրջաններում այս պահին ձյուն է տեղում։
Արագածի տարածաշրջանում ձնաբուք է, որոշ ավտոճանապարհներ դժվարանցանելի են։
Վարդենյաց լեռնանցքում և Շիրակի մարզի Գյումրի քաղաքում մառախուղ է։Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

















