

Չեխիայի վարչապետ Պետր Ֆիալան կոպիտ ելույթ է ունեցել խորհրդարանի նիստի ժամանակ։ Այս մասին հայտնել է տեղական Novinky.cz թերթը՝ պատմելով պատահաբար արտասանված անպարկեշտ արտահայտության մասին։
«Ոնց է այս ամենը ինձ զզվեցրել», – մեջբերում են հեղինակները Ֆիալայի խոսքերը՝ նշելով, որ նա ավելի կոպիտ է արտահայտվել։
Հրապարակումը նշել է, որ խոսափողը միացված է եղել, և դահլիճում ներկաները լսել են վարչապետի խոսքերը։ Novinky.cz-ը կարծում է, որ Ֆիալայի դժգոհության պատճառ է հանդիսացել ձգձգվող հանդիպումը։
Չեխիայի կառավարության մամուլի քարտուղար Վացլավ Սմոլկը, բացատրելով վարչապետի անզսպությունը, ընդգծել է, որ Ֆիալան սովորաբար իրեն թույլ չի տալիս էմոցիաներ դրսևորել։
«Բայց նա նաև մարդ է, և լարված միջավայրում պատահաբար կարող էր ինչ-որ բան ասել ոչ հրապարակային», – ասել է Սմոլկը լրագրողներին:
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…
«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…
Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…
ՀԱԵ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի խափանման միջոցը փոխվել է. հայտնել է փաստաբան Արա…
Ռուսաստանահայ գործարար Սամվել Կարապետյանի ղեկավարած «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն ինքն է՝ Սամվել Կարապետյանը. հայտարարվել…