Արցախ

Արցախում որոշ խմբերի քաղաքացիներ 50 հազար դրամ միանվագ օգնություն կստանան

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հաստատել է Արցախի կառավարության որոշումները` Արցախի Հանրապետությունում հաշվառված առանձին խմբերի անձանց համար միանվագ դրամական օգնություն սահմանելու մասին:Համաձայն որոշման՝ 50 000 ՀՀ դրամի չափով միանվագ դրամական օգնություն կստանան 2021 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ Արցախի Հանրապետությունում հաշվառված հետևյալ խմբերի քաղաքացիները.

ա) 2021 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ Արցախի Հանրապետությունում կենսաթոշակ ստացող անձինք,

բ) 2021 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ ԱՀ-ում պարգևավճար ստացող անձինք,

գ) 2021 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ 18 տարին չլրացած երեխաները:

Այս որոշումը չի վերաբերում «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» օրենքով սահմանված կենսաթոշակ ստացող անձանց, ինչպես նաև պատերազմի հետևանքով Արցախի Հանրապետությունից տեղահանված կամ Արցախի Հանրապետությունում բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին, որոնց ՀՀ կառավարության համապատասխան որոշման համաձայն 2021 թվականի սեպտեմբերից սկսած 4 ամիս ժամկետով տրամադրվել է ամսական դրամական օգնություն:

Կենսաթոշակառուներին և պարգևավճար ստացողներին դրամական օգնությունը կվճարվի կենսաթոշակի կամ պարգևավճարի վճարման հետ միասին, իսկ մնացած խմբերին՝ առանձին՝ անկանխիկ փոխանցման անհնարինության դեպքում՝ կանխիկ եղանակով: Դրամական օգնությունը նշանակվում է առանց գրավոր կամ առցանց եղանակով դիմում ներկայացնելու՝ Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության կողմից տրամադրված՝ բնակչության պետական ռեգիստրի տվյալների հիման վրա։ Անչափահաս, անգործունակ կամ սահմանափակ գործունակ անձի դրամական օգնությունը նշանակվում և վճարվում է նրա օրինական ներկայացուցչին (ծնողին, խնամակալին, հոգաբարձուին)։

Կանխիկ եղանակով դրամական օգնություն ստանալու համար «Արցախփոստ» փակ բաժնետիրական ընկերության մասնաճյուղ պետք է ներկայացվի անձը հաստատող փաստաթուղթը կամ նախարարության կողմից տրված տեղեկանքը։ Վճարումը կսկսվի մինչև փետրվարի 1-ը:

Հաստատված մեկ այլ որոշման համաձայն՝ 2021 թվականին ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ սահմանված ծրագրի (68,000-ական ՀՀ դրամ) պոտենցիալ շահառուները, որոնք համապատասխանում են նախանշված պայմաններին, բայց ինչ-ինչ պատճառներով չեն ընդգրկվել վճարային ցուցակներում և չեն օգտվել դրամական օգնությունից, կստանան գումարը ԱՀ կառավարության կողմից՝ յուրաքանչյուր բաց թողնված հաշվարկային ամսվա դիմաց: Վճարման գործընթացն արդեն սկսված է:

Որոշումներին ավելի մանրամասն ծանոթանալու համար քաղաքացիները կարող են դիմել Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարության աշխատակազմ՝ 114 հեռախոսահամարով:

Թիվ 1

Recent Posts

Վրաստանը սահմանափակում է հին մեքենաների ներմուծումը

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…

7 minutes ago

Մխիթարյանը կլինի երիտասարդացող «Ինտերի» միակ բացառությունը

«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…

38 minutes ago

Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…

51 minutes ago

Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին

Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…

1 hour ago

Արագածոտնի թեմի առաջնորդի խափանման միջոցը փոխվեց

ՀԱԵ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի խափանման միջոցը փոխվել է. հայտնել է փաստաբան Արա…

1 hour ago

Սամվել Կարապետյանը կլինի իր կուսակցության վարչապետի թեկնածուն

Ռուսաստանահայ գործարար Սամվել Կարապետյանի ղեկավարած «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն ինքն է՝ Սամվել Կարապետյանը. հայտարարվել…

2 hours ago