

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նախօրեին ընդունել է տարածաշրջանային այցի շրջանակում Բաքվում գտնվող՝ Ֆրանսիայի նախագահի աշխատակազմի Եվրոպական աշխարհամասի և Թուրքիայի հարցերով խորհրդական Իզաբել Դյումոնին և Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին։
Ադրբեջանի նախագահի մամլո ծառայության հաղորդագրության համաձայն՝ Ալիևը շնորհավորանքներ է փոխանցել Ֆրանսիայի կողմից ԵՄ-ի նախագահությունը ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնել, որ դաշինքում Ֆրանսիայի նախագահությունը կլինի հաջող և արդյունավետ։
Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահը «գոհունակությամբ է հիշել անցյալ տարվա դեկտեմբերին Բրյուսելում Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի հետ ունեցած հանդիպումները»։
Հաղորդագրության համաձայն, Իլհամ Ալիևը նաև բարձր է գնահատել Ֆրանսիայի և Եվրամիության ներկայացուցիչների մասնակցությամբ այդ ձևաչափով հանդիպումը՝ ընդգծելով, որ այն դրական հնարավորություններ է ստեղծում Բրյուսելում քննարկված խաղաղության օրակարգի զարգացման համար։
Ֆրանսիացի պաշտոնյայի այցը Ադրբեջան տեղի է ունենում Բաքվի և Փարիզի հարաբերություններում հերթական լարվածության ֆոնին։ Ֆրանսիայի արտգործնախարարը շաբաթասկզբին անընդունելի է որակել Ֆրանսիայի նախագահի թեկնածու Վալերի Պեկրեսի հասցեին Իլհամ Ալիևի կոշտ հայտարարությունները , որոնք հարուցել են ֆրանսիական քաղաքական շրջանակների զայրույթը։ Ժան-Իվ Լը Դրիանը Ադրբեջանի նախագահին հիշեցրել է, որ Պեկրեսը Ֆրանսիայի ժողովրդի կողմից ընտրված քաղաքական գործիչ է։
Ադրբեջանի նախագահը դատապարտել էր Ֆրանսիայի նախագահի թեկնածուի այցը Լեռնային Ղարաբաղ, Ադրբեջանի ԱԳՆ-ն էլ նրան անցանկալի անձ է հռչակել՝ Պեկրեսի անունը ներառելով ադրբեջանական «սև ցուցակում»։
Մեզ կարող եք հետևել նաև Instagram-ում։
Bloomberg-ի փոխանցմամբ՝ Հնդկաստանի ամենամեծ նավթավերամշակման գործարանը վերսկսել է ռուսական նավթի գնումները։ Reliance Industries-ը վերսկսել է…
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Իշխանությունը պետք է հստակ ասի, թե…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի նիստը, որին մասնակցել են նաև…
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը չի բացառում, որ 2025 թվականը Եվրոպայում խաղաղության վերջին տարին էր, և…
Չինաստանը պատրաստվում է պատերազմի և նախատեսում է մինչև 2030 թվականը իր միջուկային զինանոցը հասցնել ավելի…
ՀԿ փոխնախագահ Դավիթ Խաժակյանի ֆեյսբուքյան գրառումը. Կենտրոնական բանկը ի զորու չէ պաշտպանել մարդկանց բանկային զեղծարարությունից։…