

Բոլոր այն տարածքներում, որտեղ հակառակորդը մխրճվել է ՀՀ ինքնիշխան տարածք, հակառակորդն ինքը պետք է հետ քաշվի միակողմանի: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով երկու կողմերի հայելային հետքաշման վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի առաջարկին:
«Մենք արդեն մեկ անգամ կառավարության ղեկավարի բանավոր ցուցմամբ, պատերազմական գործողությունների դադարից հետո հետ ենք քաշել մեր զորքերը Սյունիքի հատվածում: Դրանից հետո հակառակորդը եկավ, կանգնեց սահմանին, այնուհետև սադրանքներ կազմակերպեց ու նաև մխրճվեց մեր տարածք (Կապանի հատվածը՝ ճանապարհները, Սև լիճը, ռազմավարական բարձունքները՝ Իշխանասարում, Գեղարքունիքի հատվածում, Ջերմուկի հատվածում):
Հիմա ի՞նչ է նշանակում հայելային հետ քաշվել, որտե՞ղ, ամբողջ սահմանո՞վ, թե՞ այն հատվածներում, որտեղ հակառակորդը մխրճվել է: Եթե այն հատվածներում, որտեղ հակառակորդը մխրճվել է մեր տարածք, ապա հակառակորդն ինքը պետք է միակողմանի հետ քաշվի»,- ասաց Օհանյանը:
Սեյրան Օհանյանը անդրադարձավ ԱԳ նախարարի վերջին հայտարարությունն այն մասին, որ Հայաստանն աշխատում է ՀԱՊԿ-ի հետ։
«Ասում է` ՀԱՊԿ-ի հետ մենք քաղաքական գործընթացներ ենք սկսել: Լավ կլիներ` պարզ բացատրեր, որ մենք բանակցում ենք ՀԱՊԿ-ի բոլոր երկրների, քաղաքական ղեկավարության, ՀԱՊԿ-ի ռազմական կոմիտեի հետ, որոնք պետք է բոլոր միջազգային կազմակերպությունների հետ աշխատեն ու ստիպեն Ադրբեջանին հետ քաշվել: Այդ է մեր այսօրվա աշխատանքը: Եվ, եթե չստիպեն հետ քաշվել, ապա մենք ստիպված ենք լինելու գործադրել ՀԱՊԿ-ի ռազմական կոմպոնենտը՝ ՀՀ ռազմական ներուժի հետ մեկտեղ»,- ասաց Օհանյանը:
Ղազախստանի օրինակով, ըստ Օհանյանի, ՀԱՊԿ-ը ցույց տվեց, որ ի զորու է աշխատել, ՀՀ իշխանություններն էլ ցույց տվեցին, որ ի զորու են այդ կառույցն աշխատեցնել:«Ի դեպ, այդ հարցում մենք ուրախ ենք, որ մեր ղեկավարությունն է այսօր այդ կառույցը ղեկավարում, ու, եթե Միջինասիական տարածաշրջանում կարողանում է այդ խաղաղապահ կոմպոնենտը գործարկել, ապա պարտավոր է այն գործարկել նաև ՀՀ տարածքում»,- ասաց Օհանյանը:
Հակառակ դեպքում բոլոր այդ հայտարարությունները պաշտպանության նախկին նախարարը «օդի մեջ խոսակցություններ» է համարում, քանի որ սահմանագծման գործընթաց սկսելու համար թշնամի պետությունները պետք է վերածվեն հարևան պետությունների, ստեղծեն համատեղ մասնագիտական հանձնաժողովներ, որոնք կկարողանան ճշգրտումներ իրականացնել:Մինչդեռ ներկայիս Ադրբեջանին՝ իր թշնամական հոխորտանքներով ու երկրի ղեկավարի մակարդակով տարվող ռազմական հռետորաբանությամբ, սադրանքներով ու ռազմական հարձակումներով, Սեյրան Օհանյանը հարևան չի համարում:
Մեզ կարող եք հետևել նաև Instagram-ում։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի նիստը, որին մասնակցել են նաև…
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը չի բացառում, որ 2025 թվականը Եվրոպայում խաղաղության վերջին տարին էր, և…
Չինաստանը պատրաստվում է պատերազմի և նախատեսում է մինչև 2030 թվականը իր միջուկային զինանոցը հասցնել ավելի…
ՀԿ փոխնախագահ Դավիթ Խաժակյանի ֆեյսբուքյան գրառումը. Կենտրոնական բանկը ի զորու չէ պաշտպանել մարդկանց բանկային զեղծարարությունից։…
ՊՆ մամուլի խոսնակը լուսանկար է հրապարակել և գրել․ «Չի համապատասխանում իրականությանը, հերթական ապատեղեկատվությունն է: Ի՞նչ…
Կառավարությունն առաջարկում է հողային օրենսգրքում փոփոխություններ կատարել. այսուհետ համայնքային ու պետական հողերը Մայր Աթոռին եկեղեցիների…