Լրահոս 24/7

ՌԴ ԱԳՆ-ն՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման մասին

Հայ–ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացի գործարկման առաջընթացը, ինչպես նաև տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակումը թույլ կտան զգալիորեն առաջ շարժվել Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման հարցում։ Այս մասին ասված է ՌԴ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ, որում գերատեսչությունը պատասխանել է ԶԼՄ-ների հարցերին։

Հարցին, թե Ռուսաստանը 2022 թվականին ինչ խնդիրներ է իր առջև դրել հայ-ադրբեջանական կարգավորման համար, ՌԴ ԱԳՆ-ն նշել է, որ իրենք կարևորում են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների` 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի և 2021թ. նոյեմբերի 26-ի հայտարարություններում ամրագրված եռակողմ պայմանավորվածությունների ամբողջական իրագործման անհրաժեշտությունը:

«Այսօր առաջնային խնդիրը սահմանագծման և սահմանազատման գործընթացը սկսելն է, ինչպես նաև տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակումը ։ Այդ ուղղություններով առաջընթացի հասնելը թույլ կտա էապես առաջ շարժվել Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործում», – ընդգծել են արտաքին քաղաքական գերատեսչությունում:

Ինչ վերաբերում է Հարավային Կովկասի ապագային, որտեղ ակտիվ են արտաքին խաղացողները, ապա Ռուսաստանի ԱԳՆ-ում նշել են` կողմ են, որ բոլոր նրանք, ովքեր ցանկանում են միանալ Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին, ինչպես նաև տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովմանը, գործեն ոչ թե զրոյական գումարով խաղալու սկզբունքով, այլ հաշվի առնեն կողմերի շահերն ու եռակողմ պայմանավորվածությունները։

Մեզ կարող եք հետևել նաև Instagram-ում։

Թիվ 1

Recent Posts

Կուսակցությունը պետք է ունենա անձ կամ մարմին, որը կզբաղվի բարեվարքության կանոններով. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի նիստը, որին մասնակցել են նաև…

11 hours ago

Օրբանը կարծում է, որ 2025 թվականը կարող է լինել Եվրոպայում խաղաղության վերջին տարին

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը չի բացառում, որ 2025 թվականը Եվրոպայում խաղաղության վերջին տարին էր, և…

13 hours ago

Չինաստանը պատրաստվում է լայնամասշտաբ պատերազմի. Պենտագոն

Չինաստանը պատրաստվում է պատերազմի և նախատեսում է մինչև 2030 թվականը իր միջուկային զինանոցը հասցնել ավելի…

13 hours ago

Կենտրոնական բանկը ի զորու չէ պաշտպանել մարդկանց բանկային զեղծարարությունից․ Դավիթ Խաժակյան

ՀԿ փոխնախագահ Դավիթ Խաժակյանի ֆեյսբուքյան գրառումը. Կենտրոնական բանկը ի զորու չէ պաշտպանել մարդկանց բանկային զեղծարարությունից։…

13 hours ago

Ի՞նչ է սա, եթե ոչ պետության դեմ ուղղված հիբրիդային արշավի դրսևորում․ ՊՆ խոսնակը հերքում է լուրը

ՊՆ մամուլի խոսնակը լուսանկար է հրապարակել և գրել․ «Չի համապատասխանում իրականությանը, հերթական ապատեղեկատվությունն է: Ի՞նչ…

14 hours ago

Մայր Աթոռին անհատույց սեփականությամբ հողեր չեն տրվի. նախագիծ

Կառավարությունն առաջարկում է հողային օրենսգրքում փոփոխություններ կատարել. այսուհետ համայնքային ու պետական հողերը Մայր Աթոռին եկեղեցիների…

14 hours ago