

Մոսկվան պատրաստ է սահմանագծման և սահմանազատման հարցում խորհրդատվական աջակցություն ցուցաբերել Բաքվին և Երևանին։ Այս մասին ասված է ՌԴ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ, որում գերատեսչությունը պատասխանել է ԶԼՄ-ների հարցերին։
Ըստ ՌԴ ԱԳՆ–ի` հետևողականորեն ջանքեր են գործադրվում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակը կարգավորելու ուղղությամբ, որտեղ ժամանակ առ ժամանակ տեղի են ունենում զենքի կիրառմամբ միջադեպեր, որոնց հետևանքով մարդիկ են մահանում։«Պետք է հնարավորինս շուտ ձևավորել և գործարկել հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի երկկողմ հանձնաժողովի աշխատանքը», – ասված է հաղորդագրությունում։
Անդրադառնալով հայ գերիների թեմային` ԱԳՆ–ն նշել է, որ Ռուսաստանն ակտիվ մասնակցում է այդ խնդրի լուծմանը, և ռուս խաղաղապահների միջնորդությամբ վերադարձվել են ընդհանուր առմամբ 146 պահվող անձինք` 127–ը` հայկական կողմին, 19–ը` ադրբեջանական:
Մեզ կարող եք հետևել նաև Instagram-ում։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի նիստը, որին մասնակցել են նաև…
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը չի բացառում, որ 2025 թվականը Եվրոպայում խաղաղության վերջին տարին էր, և…
Չինաստանը պատրաստվում է պատերազմի և նախատեսում է մինչև 2030 թվականը իր միջուկային զինանոցը հասցնել ավելի…
ՀԿ փոխնախագահ Դավիթ Խաժակյանի ֆեյսբուքյան գրառումը. Կենտրոնական բանկը ի զորու չէ պաշտպանել մարդկանց բանկային զեղծարարությունից։…
ՊՆ մամուլի խոսնակը լուսանկար է հրապարակել և գրել․ «Չի համապատասխանում իրականությանը, հերթական ապատեղեկատվությունն է: Ի՞նչ…
Կառավարությունն առաջարկում է հողային օրենսգրքում փոփոխություններ կատարել. այսուհետ համայնքային ու պետական հողերը Մայր Աթոռին եկեղեցիների…