

«Ինձ հետաքրքիր է, լավ, ովքեր են եղել ինկվիզիտորները, որ մարդկանց խարույկի են հանել, բայց աստիճանաբար տեսնում եմ, որ այդ կերպարները մնացել են։»,- այսօր՝ հունվարի 21-ին, ԱԺ հերթական նիստում ՀՌՀ անդամի պաշտոնում Արթուր Մանուկյանի թեկնածության վերաբերյալ քննարկմանը հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը։
և հավելեց, որ ինքը միշտ խուսափել է այդպիսի կերպարներից. «Այն կերպարներից, որոնք միշտ ճիշտ են. դրանց «միշտ ճշտից» վտանգավոր բան չկա»:
Նրա խոսքով՝ հիմա մենք անցնում ենք մեր պետականությունը կառուցելու և կայացնելու փուլ. «Իհարկե պետությունը պետք է լինի ազգային, հենվի մեր արմատների վրա, բայց նա չի կարող չարմատավորել համամարդկային արժեքները: Դրանք պետք է զուգորդվեն»:
Վիգեն Խաչատրյանը նշեց, որ երբ պետությունը բռնազավթվեց, ժողովրդավարական ինստիտուտները սկսեցին այլասերվել. «Հիմա, երբ մենք պետականությունը մաքրում ենք 20 տարվա կեղտից, այդ կեղտը կուտակածներից ոմանք նորից ուզում են իշխանություն զավթել:
Հիմա այդ հանձնաժողովներ պետք է մուտք գործեն ազգային ու համամարդկային արժեքները կարևորող անհատներ: Խի մենք չգիտե՞նք՝ նախկինում ինչո՞ւ են այդ մարդիկ գնացել այդ հանձնաժողովներ: Մեղք եք, ժողովուրդը վերջնականապես երես կթեքի ձեզանից, մի հատ հաշիվ տվեք՝ ում հետևից եք գնում: Ինչո՞ւ եք ստում՝ ձեր նպատակը իշխանության բերելն է, ոչ թե իշխանություն փոխելը: Գիտենք՝ ում եք ուզում բերել, տեսել ենք այդ մարդուն»:
Մեզ կարող եք հետևել նաև Instagram-ում։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի նիստը, որին մասնակցել են նաև…
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը չի բացառում, որ 2025 թվականը Եվրոպայում խաղաղության վերջին տարին էր, և…
Չինաստանը պատրաստվում է պատերազմի և նախատեսում է մինչև 2030 թվականը իր միջուկային զինանոցը հասցնել ավելի…
ՀԿ փոխնախագահ Դավիթ Խաժակյանի ֆեյսբուքյան գրառումը. Կենտրոնական բանկը ի զորու չէ պաշտպանել մարդկանց բանկային զեղծարարությունից։…
ՊՆ մամուլի խոսնակը լուսանկար է հրապարակել և գրել․ «Չի համապատասխանում իրականությանը, հերթական ապատեղեկատվությունն է: Ի՞նչ…
Կառավարությունն առաջարկում է հողային օրենսգրքում փոփոխություններ կատարել. այսուհետ համայնքային ու պետական հողերը Մայր Աթոռին եկեղեցիների…