Լրահոս 24/7
21.01.2022

Պետական նշանակություն և կարևորություն ունեցող կառույցը՝ Հայաստանի ազգային արխիվը, խախտումների ճիրանում

Պետական նշանակություն և կարևորություն ունեցող կառույցը՝ Հայաստանի ազգային արխիվը, խախտումների ճիրանում

Հայաստանի ազգային արխիվը՝ հայ ժողովրդի պատմամշակութային ժառանգության պահպանողն ու սերունդներին փոխանցողը, ցավոք սրտի, տառապում է տարաբնույթ խախտումների ճիրաններում։ Այստեղ խախտումները բազմաոլորտ են, կրում են պարբերական ու շարունակվող բնույթ՝ խաթարելով արխիվի բնականոն աշխատանքն ու զարգացման ընթացքը։ Եվ ի՞նչն է այդ ամենի պատճառը․ չիմացությո՞ւնը, դիտավորությո՞ւնը, անձնական շահերի սպասարկո՞ւմը, թե՞ ․․․

Զարմանալի ու անհասկանալի է, թե ի՞նչն է անձին թույլ տալիս հրապարակայնորեն ու պարբերաբար հայտարարել, որ պետական կազմակերպությունը պետք է կառավարի իր ծանոթներին ու բարեկամներին պատասխանատու պաշտոներին նշանակելով, ի՞նչն է հնարավորություն ստեղծում, որ պետական կազմակերպության ղեկավարումը անձը նույնացնի սեփական բիզնեսի ղեկավարման հետ։

«Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի տնօրեն Գրիգոր Արշակյանը նշանակման պահից այն վստահ համոզմունքն է ունեցել, որ պետական արխիվը պետք է «հագեցնի» իր ծանոթներով և նշանակումից անմիջապես հետո գործի է անցել։ Պաշտոնների են նշանակվել Սփյուռքի նախարարությունում ժամանակին աշխատած և 1,5 տարի առաջ ազատված իր կոլլեգաները, իր ընկերները, բարեկամները, որոնք ոչ միայն կապ չեն ունեցել ազգային արխիվի և արխիվային գործի հետ, այլ նաև հաճախ չեն համապատասխանել հաստիքների համար սահմանված կրթության և աշխատանքային ստաժի պահանջներին։

Գ Արշակյանը զարմանալիորեն չի անհանգստանում ծանոթներին ու բարեկամներին աշխատանքի նշանակելու իր քաղաքականության մասին հրապարակայնորեն պարբերաբար հայտարարելուց, ինչպես օրինակ՝ «․․․կառույցում կան մի քանի հույժ կարեւոր պաշտոններ, որոնց պիտի նշանակի իրեն ծանոթ ու վստահելի անձանց», «Ու ես դեռ չեմ կարողանում գտնել, համոզել իմ մյուս ընկերներին, շատ քիչ, որ գան էստեղ», «իր մտերիմ ընկեր տեղակալին համոզել-աղաչել է, որ իր բարձր աշխատավարձով գործը թողնի, գա իրեն օգնի»։ Սա արժանիքահեն կառավարու՞մ է, թե՞ պետական կազմակերպությունը սեփական անձնային շահերին ծառայեցնել։

Անհասկանալի է չիմացությա՞ն, թե՞ ինքնավստահության արդյունք է օրենքների պարբերական ու շարունակվող խախտումները։ Այսպես՝ 2021 թ· ապրիլի վերջին փաստացի դադարեցվել է ՀԱԱ Տավուշի մարզային մասնաճյուղի գործունեությունը, այն դեպքում, երբ, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի համաձայն, մասնաճյուղ ստեղծելու, հետևաբար նաև գործունեությունը դադարեցնելու իրավասությունը ՀՀ կառավարությանն է։ Կառավարության որոշումը եղել է միայն հուլիսի 1-ին, իսկ մայիս-հունիս ամիսների համար, պաշտոնական փաստաթղթերում կեղծիք կատարելով, մասնաճյուղի նախկին աշխատակիցներին վճարվել է աշխատավարձ՝ կազմակերպությանը պատճառելով խոշոր չափերով վնաս։ Այս հանգամանքներով ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեում հարուցվել է քրեական գործ։

Խախտելով ՀՀ Աշխատանքային օրենսգրքի պահանջները՝ աշխատակիցների հետ անորոշ ժամկետով պայմանագրերի փոխարեն կնքվել են որոշակի ժամկետով պայմանագրեր, որոնց ժամկետները հաճախ եղել են մի քանի ամիս։ Սա ի՞նչ է․ աշխատակիցներին «կառավարելի» դարձնելու փո՞րձ, թե՞ անելիքների չիմացություն, որի պատճառով «ժամանակ է վերցվել» մինչև ազգային արխիվին ծանոթանալը և անելիքներն ու ցանկությունները հստակեցնելը։

ՀՀ կենսաթոշակային տարիքի հասած քաղաքացիներից, նրանց իրավունքները խախտելով, տեղեկանքների համար գանձումներ են արվում։ Եվ սա այն դեպքում , երբ օրենքը սահմանում է, որ «Պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, պետական հիմնարկները և կազմակերպությունները, իրավաբանական և ֆիզիկական անձինք իրենց մոտ համապատասխան արխիվային փաստաթղթերի առկայության դեպքում պարտավոր են արխիվային փաստաթղթերից օգտվողին անվճար տրամադրել քաղաքացիների սոցիալական ապահովությանը վերաբերող ու սահմանված կարգով ձևակերպված արխիվային տեղեկանքներ կամ արխիվային փաստաթղթերի պատճեններ»։

Ավելին՝ նմանատիպ հարցումներին պատասխանելու համար ՀՀ պետական բյուջեից արխիվին տրամադրվում են դրամական միջոցներ։ Այս ամենի արդյունքում ցանկալի մարդկանց տրամադրվում են պարգևավճարներ, 1,5-10 տոկոս աշխատավարձերի բարձրացման ֆոնին տնօրենի և նրան ցանկալի մարդկանց աշխատավարձը բարձրացվում է ավելի քան 40 տոկոսով։ Ավելին՝ 2021 թ․ ղեկավար անձնակազմին տրված պարգևավճարները աճել են մի քանի անգամ։         

Խախտումները շարունակվում են՝ շարքը համալրելով նոր էջերով։ Աշխատանքից անօրինական կերպով, անձնական ցանկություններից ելնելով, ազատվում են բանիմաց աշխատակիցներ, իսկ օրենքները գործածվում են այնպես, որպիսի մեկնաբանմամբ հակասում են անգամ ՀՀ Սահմանադրության պահանջներին։

Այս շարքը դեռ կարելի է երկար շարունակել քանի դեռ հարցերը շարունակվում են մնալ չպարզաբանվաժ և չլուծված։ Բայց գլխավոր հարցը մնում է մեկը․ ինչպե՞ս կարելի է պետության համար մեծ կարևորություն ունեցող կառույցի ղեկավարումը վստահել նմանատիպ մարդկանց և համառորեն լռել։

Նյութը տրամադրեց Ազգային արխիվի նախկին աշխատակից, գիտակազմակերպչական աշխատանքների համակարգող Գևորգ Կեսոյանը։

Լրահոս
Ռուսական «հետաքննությունը»՝ որպես ամերիկյան․ ինչպես է տարածվում Փաշինյանի դստեր մասին կեղծ նարատիվը
19:26
Ռուսական «հետաքննությունը»՝ որպես ամերիկյան․ ինչպես է տարածվում Փաշինյանի դստեր մասին կեղծ նարատիվը
Իրանը բազմիցս խախտել է հրադադարը․ Թրամփ
16:59
Իրանը բազմիցս խախտել է հրադադարը․ Թրամփ
Ադրբեջանում հայերի դեհումանիզացիայի դրսևորումներն անհնար է չնկատել. Վարուժան Գեղամյան
16:39
Ադրբեջանում հայերի դեհումանիզացիայի դրսևորումներն անհնար է չնկատել. Վարուժան Գեղամյան
Եթե հրաժարվում ենք մեր իսկ լեզվից և հիշողությունից, պետք է գիտակցենք՝ սա քաղաքական ընտրություն չէ, սա հրաժարում է մեր պատմությունից ու ապագայից. Արա Այվազյան
16:31
Եթե հրաժարվում ենք մեր իսկ լեզվից և հիշողությունից, պետք է գիտակցենք՝ սա քաղաքական ընտրություն չէ, սա հրաժարում է մեր պատմությունից ու ապագայից. Արա Այվազյան
Էլեկտրաէներգիայի նոր սակագնային փոփոխություններ
16:14
Էլեկտրաէներգիայի նոր սակագնային փոփոխություններ
«Ապրելու երկիր»-ը միանում է «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը
16:08
«Ապրելու երկիր»-ը միանում է «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը
Իրանը «նոր անակնկալներ» է նախապատրաստել պատերազմի վերսկսման դեպքում. Tasnim
15:59
Իրանը «նոր անակնկալներ» է նախապատրաստել պատերազմի վերսկսման դեպքում. Tasnim
ՆԱՏՕ-ն կարևորում է Հայաստանի հետ գործընկերությունը. Քևին Համիլթոն
15:40
ՆԱՏՕ-ն կարևորում է Հայաստանի հետ գործընկերությունը. Քևին Համիլթոն
Պետությանը պատճառված 326 մլն դրամի վնասը վերականգնվել է
15:35
Պետությանը պատճառված 326 մլն դրամի վնասը վերականգնվել է
Ուզում ենք յան տան մեզնից և անցնեն խորհրդարան. Աշոտյան
15:24
Ուզում ենք յան տան մեզնից և անցնեն խորհրդարան. Աշոտյան
Երբեք չենք մտածել, որ կգա մի ժամանակ, երբ իշխանությունը կվախենա նայել Արարատին.  Ծառուկյան
14:55
Երբեք չենք մտածել, որ կգա մի ժամանակ, երբ իշխանությունը կվախենա նայել Արարատին. Ծառուկյան
ԵՄ-Հայաստան գագաթաժողովը Ալիեւի «կոկորդին ոսկոր է»
14:29
ԵՄ-Հայաստան գագաթաժողովը Ալիեւի «կոկորդին ոսկոր է»
Եվրամիությունը քննարկում է Հայաստանում նոր առաքելություն տեղակայելու հարցը
14:11
Եվրամիությունը քննարկում է Հայաստանում նոր առաքելություն տեղակայելու հարցը
Մակրոնը մայիսի 5-ին կժամանի Հայաստան
13:43
Մակրոնը մայիսի 5-ին կժամանի Հայաստան
Եկեղեցին չի կարող պետություն լինել պետության մեջ, եկեղեցին պետք է նաև հարկերի վճարի. Փաշինյան
13:18
Եկեղեցին չի կարող պետություն լինել պետության մեջ, եկեղեցին պետք է նաև հարկերի վճարի. Փաշինյան