Լրահոս 24/7

Հայաստանում քաղբանտարկյալներ չկան. ՄԻՊ թեկնածու

Ազգային ժողովը շարունակում է Մարդու իրավունքների պաշտպանի ընտրության հարցի քննարկումը: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը ՄԻՊ թեկնածու Քրիստիննե Գրիգորյանին խնդրեց հստակ գնահատական հնչեցնել իշխանության այն ներկայացուցիչների մտքերին, որոնք կարծում են, որ մեր երկրում կան ճանապարհներ ու տարածքներ, որ չեն պատկանում Հայաստանին, պատկանում են Ադրբեջանին:

Նա ՄԻՊ-ի թեկնածուից հետաքրքրվեց նաև՝ Հայաստանում քաղբանտարկյալներ կա՞ն, թե՞ ոչ: Քրիստիննե Գրիգորյանն էլ ասաց, թե ՄԻՊ-ի գրասենյակը անվտանգային ուղղությամբ կարևոր աշխատանք է կատարել: Ըստ նրա՝ չպետք է ֆետիշացնել անվտանգային գոտին. անվտանգությունը չպետք է կտրել կամ առանձնացնել մարդկանցից:

«Ինչ վերաբերում է սահմանագծմանն ու սահմանազատմանը, դա շատ բարդ պրոցես է՝ նաև քաղաքական կոմպոնենտով, բայց մարդու իրավունքների հարցերն այնտեղ հիմքում են դրված ու, երբ մենք նայում ենք ԵԱՀԿ պրակտիկային, շատ հստակ է, որ այնտեղ քաղաքական հարցերի լուծումների հետ հավասարապես նայվում են բնակչության բնականոն կյանքի ապահովման հարցերը, ուստի, անորոշ ասել՝ «ճանապարհները, ինչ-որ մարդիկ ասում են»… իմ մոտեցումը հետևյալն է՝ որևէ պրոցես, որը տեղի է ունենում մեր երկրում, մարդու իրավունքների պաշտպանը պետք է լինի այնտեղ ու ես ընտրվելու դեպքում լինելու եմ այդ պրոցեսում, օգտագործելու եմ իմ հարաբերութունները, կառուցել եմ հարաբերությունները թե ընդդիմության, թե իշխանության, թե պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինների հետ, որ այս խնդիրները հասցեագրվեն: Ես հեռու եմ այն գայթակղությունից, որ ՄԻՊ-ի միակ գործիքը հայտարարություններն են», – ասաց նա:

Ինչ վերաբերում է քաղբանտարկյալներին՝ Քրիստիննե Գրիգորյանը նշեց, թե ԵԽԽՎ-ի մոնիթորինգային հանձնաժողովը մոնիթորինգ է իրականացնում Հայաստանում ու անդամ պետություններում ու արձանագրել է, որ Հայաստանում քաղբանտարկյալներ չկան․ «Այս արձանագրման հետ ես համաձայն եմ»։

Թիվ 1

Recent Posts

«Կիրկ» փոթորիկը սպառնում է Եվրոպային

Ճանապարհին որոշակիորեն կորցնելով ուժգնությունը՝ «Կիրկ» փոթորիկը հասել է Եվրոպա։ Ատլանտյան օվկիանոսի վրա ձևավորված փոթորիկն անցել…

2 mins ago

Fastex-ի և Fast Bank-ի հրավերով WCIT-ի բացման համերգին ելույթ է ունեցել Ջեյսոն Դերուլոն

Ս․թ․ հոկտեմբերի 4-ին Երևանի Հանրապետության հրապարակում տեղի է ունեցել WCIT 2024-ի բացման հանդիսավոր արարողությունը, որի…

7 mins ago

Ուսուցիչներն ատեստավորման կմասնակցեն էլեկտրոնային եղանակով

Ուսուցիչները կկարողանան ատեստավորման մասնակցել էլեկտրոնային եղանակով. կառավարության նիստում ընդունվել է համապատասխան որոշումը։ ԿԳՄՍ նախարար Ժաննա…

22 mins ago

Էլեկտրոմոբիլների ներմուծման քվոտան ավելացվել է

Կառավարության որոշմամբ կավելացվի Հայաստան 0% մաքսատուրքով էլեկտրոմոբիլի ներմուծման քվոտան։ Ինչպես տեղեկացրել է էկոնոմիկայի նախարար Գևորգ…

31 mins ago

1 մլրդ 391 մլն դրամ կհատկացվի 18 համայնքում 20 սուբվենցիոն ծրագրի համար

Առաջարկում ենք 1 մլրդ 391 մլն դրամ հատկացնել մարզպետների աշխատակազմերին՝ 20 սուբվենցիոն ծրագրեր համաֆինանսավորելու համար:…

44 mins ago

ՇՎՏՄ չորս անդամների պաշտոնավարման ժամկետը կերկարաձգվի

Հոկտեմբերի 9-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի նախագահությամբ կայացել է ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի…

56 mins ago