Լրահոս 24/7

Դավիթ Տոնոյանը կշարունակի կալանքի տակ մնալ

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը և նախկին բարձրաստիճան մի շարք պաշտոնյաներ կշարունակեն կալանքի տակ մնալ: Նման որոշում է կայացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մանվել Շահվերդյանը:Դավիթ Տոնոյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու միջնորդություն են ներկայացրել «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Զավենի Սարգսյանը և ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Քրիստինե Պողոսյանն ու Վիլեն Գաբրիելյանը («Նավակ ճոճող»)։

Տոնոյանի պաշտպան Սերգեյ Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, զենքի մատակարարմամբ զբաղվող Դավիթ Գալստյանը՝ «Պատրոն Դավոն», ՀՀ ԶՈւ ռազմական ավիացիայի նախկին պետ Ավետիք Մուրադյանը, ԶՈւ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանը կշարունակեն մնալ կալանավորված:Միայն գործով անցնող Արտյոմ Համբարյանը հինգ միլիոն դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի։

«Տոնոյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու միջնորդությունը մերժվեց: Դատարանի որոշումը նոր ենք ստացել և միջնորդությունը մերժելու հիմնավորմանը ծանոթ չենք: Սակայն չեմ կարծումՙ այնպիսի հիմնավորում լինի, որն իրավական առումով տրամաբանական կլինի»,-ասաց Հովհաննիսյանը: Նրա խոսքովՙ դատարանի որոշման առնչությամբ վերաքննիչ բողոք կներկայացնեն:

Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարարը կալանավորվել էր 2021–ի սեպտեմբերի 30-ին ոչ պիտանի ավիացիոն հրթիռների գնման քրեական գործի շրջանակում։Նախաքննությունը Տոնոյանին և գործարար Դավիթ Գալստյանին մեղադրում է 4,6 մլն դոլար յուրացնելու մեջ։ Նրանք իրենց մեղքը չեն ընդունում։ Տոնոյանի կալանքի ժամկետը երկու ամսով երկարաձգվել էր նոյեմբերին։

Թիվ 1

Recent Posts

Իսրայելը Լիբանանից մոտ 90 հրթիռի արձակում է արձանագրել

Իսրայելի պաշտպանության բանակը Լիբանանից մոտ 90 հրթիռի արձակում է արձանագրել երկրի հյուսիսային տարածքներ, չորեքշաբթի հայտնել…

14 hours ago

Քննարկվել են էլեկտրաէներգիայի մատակարարման որակի հետ կապված խնդիրները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են էլեկտրաէներգիայի մատակարարման որակի…

15 hours ago

Զելենսկին պատրաստ է որդեգրել ավելի ճկուն մոտեցում. Bloomberg

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին պատրաստ է որդեգրել ավելի ճկուն մոտեցում և քննարկել Ռուսաստանի հետ բանակցությունների…

15 hours ago

Ֆլորիդայում մեկ օրում կտեղա այնքան անձրև, որքան Երևանում 10 ամսում

Ֆլորիդայում մեկ օրվա ընթացքում կանխատեսվում է Երևան քաղաքում 10 ամսվա ընթացքում թափվող տեղումների քանակ: Այս…

15 hours ago

Օդաչուն Սիեթլ-Ստամբուլ չվերթի ժամանակ մահացել է

Թուրքական ավիաուղիներ ընկերության օդաչուն Սիեթլ-Ստամբուլ չվերթի ժամանակ մահացել է, հայտնում են տեղի լրատվամիջոցները։ Նշվում է,…

15 hours ago

Իսրայելի պաշտպանության նախարարը Նեթանյահուի խնդրանքով հետաձգել է այցը ԱՄՆ

Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հետաձգել է չորեքշաբթի նախատեսված այցը Միացյալ Նահանգներ՝ վարչապետ Բենիամին Նեթանյահուի…

15 hours ago