Վրաստանի ներքին գործերի նախարարության աշխատակիցները Թբիլիսիում բերման են ենթարկել երգչուհի Տիկա Ջամբուրիային, այս մասին տեղեկացնում է «Ռուսթավի-2» հեռուստաալիքը:
Ըստ նախնական տվյալների՝ բերման ենթարկելու պատճառ է դարձել կայանման կանոնները խախտելու վերաբերյալ ոստիկանության հետ վիճաբանությունը: