Հայաստանի կառավարությունը պատրաստվում է վճարել Հուրգադայում մնացած ՀՀ քաղաքացիների թռիչքը դեպի Երևան ապահովելու համար։ Այս մասին Ֆեյսբուքում գրել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռեանը։
«Տեղեկացնում եմ, որ Հուրգադայից ՀՀ քաղաքացիների տեղափոխման համար քննարկվում են մի քանի տարբերակներ: Խնդրի լուծումը գրեթե գտնվել է: Հայտնում եմ նաև, որ կառավարությունը պատրաստակամ է վճարել ՀՀ քաղաքացիներին չարթերային թռիչքով Եգիպտոսից Հայաստան տեղափոխելու համար:
Մանրամասների մասին կտեղեկացնեմ մի փոքր ավելի ուշ»,- գրել է նա:

















