Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը Վենետիկի հանձնաժողովին խնդրել է եզրակացություն տրամադրել Հայաստանի կողմից Ստամբուլի կոնվենցիան վավերացնելու դեպքում սահմանադրական հետևանքների մասին, նշվում է Վենետիկի հանձնաժողովի պաշտոնական կայքում:
«Հայաստանի արդարադատության նախարարը Վենետիկի հանձնաժողովին խնդրել է եզրակացություն տրամադրել Հայաստանի կողմից Եվրոպայի Խորհրդի Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության մասին կոնվենցիայի (Ստամբուլի կոնվենցիա) վավերացման սահմանադրական հետևանքների մասին», – նշվում է կայքում:

















