

Երեւանի ավագանու «Լույս» խմբակցությունը քաղաքապետ Հայկ Մարությանին քաղաքապետարանի աշխատակազմի աշխատավարձերի համաչափ՝ 30 տոկոսով բարձրացման առաջարկ է ներկայացրել: Քաղաքապետի ներկայացրած առաջարկում խմբակցությունը նշել է, որ շուրջ 8 տարի քաղաքապետարանում աշխատավարձերը չեն վերանայվել եւ գտնում են, որ այս նախագիծը պետք է քննարկվի եւ արտահերթ նիստով առաջիկայում ընդունվի:
«Հայկական ժամանակ»-ը զրուցեց ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի հետ:
– Պարոն Խաժակյան, ինչո՞վ է պայմանավորված, որ աշխատավարձերի բարձրացման առաջարկ է անում ավագանու ընդդիմադիր խմբակցությունը:
– Ձեր հարցը շատ տրամաբանական է, հատկապես այն կոնտեքստում, որ աշխատավարձերի բարձրացման նախագիծը ավագանու որոշմանը ներկայացնելը քաղաքապետի բացառիկ լիազորությունն է: Բայց քանի որ մենք նկատեցինք, որ նախագիծը մայիս ամսին օրակարգից հանելուց հետո քաղաքապետն այլեւս այդ նախագիծը չբերեց եւ ըստ էության իրեն վերապահված գործառույթը ժամանակին չկատարեց, որոշեցինք մենք այդ գործընթացը մեկնարկել:
– Այսինքն, դուք կարծում եք, որ քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը բարձրացնելու անհրաժեշտությո՞ւն կա:
– Մենք մշտապես դրա մասին խոսել ենք՝ հատկապես մատնանշելով մասնագիտական օղակների աշխատավարձերը: Եւ ներկայացրել ենք, որ շուրջ 8 տարի է՝ չի վերանայվել աշխատավարձը համընդհանուր: Պարգեւավճարներով աշխատավարձերի ցածր լինելը կոմպենսացնելը սխալ ենք համարում եւ հետեւաբար անհրաժեշտություն կա արդարացի կերպով աշխատավարձերը բարձրացնել:
– Մնացած խմբակցություններից եւ քաղաքապետարանի պաշտոնյաներից արձագանքներ եղե՞լ են ձեր առաջարկի վերաբերյալ:
– Դեռեւս չունենք խմբակցության դիրքորոշում: Իշխող ուժի ներկայացուցիչներից մեկի գրառումը ես տեսա ֆեյսբուքում: Նա ասում էր, որ նման հարց օրակարգում չկա եւ չի քննարկվում: Դրանից ես հասկանում եմ, որ նպատակ չունեն աշխատավարձ բարձրացնելու: Բայց սա մասնավոր կարծիք է, թե խմբակցության՝ դժվարանում եմ ասել:
Ավելին՝ armtimes.com
Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…
Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…
«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…
Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…