Լրահոս 24/7

70 ինքնաթիռներ` ուկրաինական բանակի համար

Բուլղարիան, Լեհաստանը եւ Սլովակիան Ուկրաինային կհանձնեն 70 ռազմական ինքնաթիռներ, որոնք կարող են բազավորվել Լեհաստանի օդանավակայաններում: Մարտի 1-ին այս պնդմամբ հանդես Է եկել Ուկրաինայի զինված ուժերի ռազմածովային ուժերի մամուլի ծառայությունը:

«70 ինքնաթիռներ՝ ուկրաինական բանակի համար: Մեր գործընկերները մեզ են հանձնելու ՄիԳ-29-եր եւ Սու-25-եր: Անհրաժեշտության դեպքում դրանք կարող են բազավորվել Լեհաստանի օդանավակայաններում, որոնցով ուկրաինացի օդաչուները կկատարեն մարտական խնդիրներ»,- նշում Է զինվորական մամուլի ծառայությունը:

Մամուլի ծառայության տվյալներով՝ Բուլղարիան Ուկրաինային կհանձնի 16 ՄիԳ-29 կործանիչներ եւ 14 Սու-25 գրոհիչներ, Լեհաստանը՝ 28 ՄիԳ-29, Սլովակիան՝ 12 ՄիԳ-29: ԵՄ-ի արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտնել Է, որ ԵՄ-ի երկրների ԱԳՆ-երի ղեկավարները համաձայնեցրել են Ուկրաինային 450 միլիոն եվրո գումարի մահացու զենքի տրամադրումը: Բացի դրանից, Բորելը հայտարարել Է, որ ԵՄ-ն Ուկրաինային կմատակարարի ռազմական ինքնաթիռներ: Սակայն դեռ փետրվարի 28-ին կայացած ճեպազրույցում Բուլղարիայի վարչապետ Կիրիլ Պետկովը կատեգորիկ հայտարարել Է, որ մտադիր չԷ ինքնաթիռներ ուղարկել Ուկրաինա:

«Մենք ունենք ոչ մեծ քանակությամբ ինքնաթիռներ, եւ չենք կարող դրանք հանձնել ոչ մեկին: Դրանց քանակությունը բացարձակապես անբավարար Է՝ մեր երկիրը պաշտպանելու համար եւ անհեթեթ Է այն պնդումը, թե մենք դրանք կտանք այս պահին»,- ասել Է քաղաքական գործիչը:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 21-ի հայտարարել Է ԴԺՀ-ի եւ ԼԺՀ-ի ինքնիշխանության ճանաչման մասին: Դրանց ղեկավարների հետ ստորագրվել են բաեկամության, համագործակցության եւ փոխադարձ օգնության պայմանագրեր: Փետրվարի 24-ի առավոտյան Պուտինը հայտարարել Է, որ ի պատասխան Դոնբասի հանրապետությունների ղեկավաների դիմումի որոշում Է ընդունել հատուկ ռազմական գործողություն իրականացնելու մասին: Ռուսաստանի ղեկավարն ընդգծել Է, որ Մոսկվայի պլանների մեջ Ուկրաինայի տարածքների օկուպացում չի մտնում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Թիվ 1

Recent Posts

Իրանը պաշտոնական ազդանշան է ուղարկում ոչ միայն ՄԱԿ-ին, այլև տարածաշրջանի բոլոր երկրներին․ Զաքարյան

ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․ «Ըստ «The New York Times»-ի պենտագոնյան աղբյուրի,…

23 minutes ago

Ռուբեն Վարդանյանը ձայնային հաղորդագրություն է թողել Բաքվի դաժան «դատավճռից» հետո

Դատավճռից հետո ընտանիքի հետ կայացած հեռախոսազրույցի ժամանակ Ռուբեն Վարդանյանը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր…

1 hour ago

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

21 hours ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

21 hours ago

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…

21 hours ago

Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ

Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…

21 hours ago