Մեղադրյալներից որևէ մեկը չի վիճարկել, որ իրենց ձայնը չէ. Աննա Վարդապետյան
Մեղադրյլաներից որևէ մեկը չի վիճարկել, որ իր ձայնը չէ, բայց, ամեն դեպքում, քննության շրջանակներում փորձաքննություններ իրականացվում են, այդ թվում՝ ձայնային համընկնումները ստուգելու նպատակով: Այդ մասին Ազգային ժողովի՝ հուլիսի 7-ի նիստին ասաց ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի հարցին, թե ձայների նույնականացում արվե՞լ է, Բագրատ Գալստանյանի և Արթուր Սարգսյանի ձայնագրությունների նույնականացում […]