Մարտի 26-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Թալինի, Արթիկի, Անիի, Աշոցքի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Գավառի, Ճամբարակի, Դիլիջանի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Ստեփանավանի, Տաշիրի, Սիսիանի տարածաշրջաններում և Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհին ձյուն է տեղում։ Սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով Վարդենյաց լեռնանցքը և Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Մ-2-Գնդեվազ-Ջերմուկ ճանապարհի 2-րդ կմ-ում կատարվելու են քարաթափման մաքրման աշխատանքներ։ […]