«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրում է․ «ՀՀ Տավուշի մարզում գյուղատնտեսական նշանակության վարելահողերը կազմում են 25485.3 հա, որից ոռոգվող՝ 3759.9 հա, բազմամյա տնկարկները կազմում են 1981․ 8 հա, որից ոռոգվող՝ 1646.4 հա:Այս մասին տեղեկացա ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից՝ հարցմանս ի պատասխան։ Ստացվում է, որ Տավուշում հազարավոր հեկտարներով ոռոգելի հողատարածքներ մնում են անջրդի։Հաճախ, խնդիրը նյութատեխնիկական հագեցվածության հետ […]