ՀՀ վարչապետի աշխատակազմից տեղեկացնում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 16-ին որոշում է ստորագրել, համաձայն որի՝ Արտակ Պողոսյանը նշանակվել է հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալ։ «Ղեկավարվելով «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 15-րդ մասով և 20-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արտակ Պողոսյանին նշանակել հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալ», ասված է որոշման մեջ։ Նշենք, որ Արտակ Պողոսյանը նախկինում զբաղեցրել […]