ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը տեղեկացնում է, որ փետրվարի 25-ին՝ ժամը 09։30-ի դրությամբ‚ Թումանյանի, Բերդի և Ստեփանավանի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։ Իջևանի տարածաշրջանում, Արթիկ-Ալագյազ, Կապան-Քաջարան, Գորիս-Սիսիան և Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Ոսկեպարից մինչև Ջուջևան ճանապարհահատվածը և Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի են կցորդիչով […]