Վաղը գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն. 3 մարզում ցրտելու է 10-12 աստիճանով
ՀՀ ԱԻՆ օդերեւութաբանական ծառայությունից հայտնում են, որ հանրապետության տարածքում փետրվարի 23-ի ցերեկը, 24-ի գիշերը, 25-ի ցերեկը, 26-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 24-ի ցերեկը, 25-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն։ Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 5-10 մ/վ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում աստիճանաբար կնվազի 10-12 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա։ Երևան […]