Երևանի ավագանու արտահերթ նիստի ժամանակ Երևանի փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ասաց, որ Երևանում նախատեսվում է առաջին անգամ տրոլեյբուսի գիծը երկարացնել: «Նոր ժամանակներում առաջին անգամ նախաձեռնել ենք տրոլեյբուսների գծի երկարացում՝ 1,5 կմ հատվածով: Այդ գիծը Շիրակ-Արտաշիսյան փողոցների խաչմերուկում էր, որտեղ տրոլեյբուսները շրջադարձ էին իրականացնում: Կարծում եմ, մարտին կվերջացնենք, և տրոլեյբուսները կանցնեն ամբողջությամբ Շիրակ փողոցով»,-նշեց Սարգսյանը: Դրանով և՛ […]