Արցախյան 44-օրյա պատերազմից հետո «Հայաստան» հիմնադրամին սփյուռքի կողմից հանգանակվել է 27 մլն դոլար
Արցախյան պատերազմից հետո ևս «Հայաստան» համահայկական հիմնադրամի համար սփյուռքի կողմից հանգանակվել է հսկայական գումար՝ մոտ 27 միլիոն դոլար: Այս մասին «Արմենպրեսի» հետ զրույցում տեղեկացրեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի մարկետինգի և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Աշոտ Բարսեղյանը: Այդ գումարը հավաքվել է, մասնավորապես, ԱՄՆ-ի, Կանադայի, Նիդերլանդների, Բելգիայի, Արգենտինայի և մի շարք այլ երկրների հայ համայնքների ուժերով՝ մանրամասնել է […]